ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Արխիվ 16-20
ՊՈՂՈՍՆԵՐԸ` ՎԱՐՉԱՊԵՏԻՆ (ԱՄՈՒԼՍԱՐԻ ՎԵՐՋԻՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Սարի պես վարչապետ էիր, ամուլ սար դարձար:
ԻՄՈՒՆԻՏԵՏ ՈՒՆԻ (ՆԻԿՈԼԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ` «ԻՄ ՆԱԽԱՏԱՏԸ ԿԹՔԵՐ ՆՐԱ ԱՉՔԵՐԻ ՄԵՋ»` ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԵՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Թքեք, չթքեք, մեկ ա, ասելու եմ` անձրեւ ա գալիս...
Ա՛Յ ԱՊԵՐԱԽՏ ԿԵՆԴԱՆԻ (ԿՈՄԻԿ ՀԱՅԿՈՆ` ՄԱՇՏՈՑԻ ՊՈՒՐԱԿԻ ԾԱՌԵՐԸ ԿՏՐԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
– Ինձ ինչ օգուտ զորանա... չորանում են` չորանան...
ՏԵՂԵԿԱՆՔԸ ԿԵՂԾ Է
Անասնաբույժների համաշխարհային ասոցիացիայից հայտնում են, որ հոգեկան խիստ հուզմունքի մասին տեղեկանք իրենք չեն տվել Ալենbին:
ՌԵՏՐՈ (ՄԵՍՉՅԱՆԸ` ԿՈՄԻԿ ՀԱՅԿՈՅԻՆ, ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ՁԱԽ ՀԱՐՈՒԹԻ ԵՐԳԱՑԱՆԿԻՑ)
– Թե աչերս քեզ որոնեն, ես կփակեմ մութ կոպերով...
ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԵԼ ԷՐ (ԱԱԾ ՆԱԽԿԻՆ ՏՆՕՐԵՆ ԷԴՈՒԱՐԴ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ ՋԷԿ-Ի ՏՆՕՐԵՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ աշխատանքի տեսչության` ԱԱԾ նախկին տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը աշխատանքից ազատվելուց հետո վարչապետի հանդեպ այնքան էր սառել, որ Նիկոլը որոշել է նրան ՋԷԿ-ի տնօրեն նշանակի, կարող ա տաքանա:
ԿՈԿՈՐԴԻՆ ՄՆԱՑ (ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՆԱԽԿԻՆ ԲՈԿ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԱՏԻ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ կրթության տեսչության` Սմբատ Գոգյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ԲՈԿ-ին է կանգնել: