Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասին Հակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. Համբարձումյան Սու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ) ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂ ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիր Ինչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսին Ինչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսին Տաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցել Ուկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և Լիմանում

ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՉԾԱՌԱՅԵՑ ՄԵՐ ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆԸ

Արխիվ 16-20

Այսօր «Իրավունք» թերթի զրուցակիցն է գրող` բանաստեղծուհի, հրապարակագիր, արձակագիր, ՀԳՄ անդամ, նկարիչ, ՀՆՄ պատվավոր անդամ ՆԱՆԵՆ: Թեման` այսօրվա գրական կյանքում տիրող աղմուկն է:

 

- Դուք ինչպե՞ս եք վերաբերվում դպրոցական ծրագրերում «Հայ գրականություն» առարկայի հեղինակների ընտրությանը :

Նախ սկսեմ այն բանից, որ աղճատվում է ոչ միայն լեզվի դերը, աղճատվում է շատ բան, անգամ գրականության ընթացքը. Պարզվում է, որ նոր չափանիշներին չեն համապատասխանում միջնադարյան եւ դասական շատ գրողներ` Նարեկացին, Մովսես Խորենացին, Նահապետ Քուչակը, Ներսես Շնորհալին, Եղիշեն եւ այլք: Այս բացառումներով եւ նոր, հաճախ անհասկանալի եւ անընդունելի լրացումներով կրթվող սերունդը դժվար չէ հասկանալ, թե ինչեր կկորցնի եւ ինչ նորարարությունների ծուղակում կհայտնվի: Այստեղ խնդիրը ոչ այնքան առանձին գրողներն են, այլ կարծես որոշակի նպատակային ուղղվածությունը: Պատմաբանները եւս նույն մտահոգություններն ունեն` դասագրքերից հանված են հայ ժողովրդի ծագումնաբանությունը, պատմական շատ կարեւոր իրադարձություններ, «հայրենասիրություն» բառը, իսկ դասագրքերը ողողված են «գլոբալիզացիա», «համակեցություն» բառերով: Երեւի թե դասագրքերը աղքատացնելով հայկականությունից, այդկերպ են փորձում պատերազմող, թշնամիներով շրջապատված ժողովրդին «պատրաստել խաղաղության»: Տա Աստված, որ սխալ լինեմ: Դա չափազանց վտանգավոր է եւ գոյատեւության կանոններին հակասող: Եվ համարում եմ, որ այս խառնաշփոթին մենք եկել ենք հեռվից, քայլ առ քայլ: Հենց այդ` այսօր արդեն դասագրքերում հայտնված «գլոբալիզացիայի», գլոբալիստական ծրագրերի արդյունքում: Այո, շատ բան արվեց, որ այսօր մենք հասնենք այս վիճակին: Իսկ դասագրքերում ներառված այսօրվա գրողներին չեմ ցանկանում անհատապես առանձնացնել, չներառված եւ շատ ավելի լուրջ գրականություն ստեղծողների անուններ հնչեցնել, նախ, քանի որ այսօր համացանցն ու մամուլը ողողված են նրանցից ոմանց անուններով, եւ ապա, որովհետեւ ճիշտ չեմ համարում դեռ ընթացքի մեջ գտնվող ստեղծագործողներին արդեն դասագրքային «հերոսներ» դարձնելը: Իրականում դա ծանր փորձություն է հենց նրանց համար: Ցանկացած ստեղծագործող ճանապարհ ունի անցնելու, ճանապարհ, որն իր վերուվարն ունի, որը հոգու, մտքի, գրչի, վրձնի համար կարեւոր փորձառություն է` թրծման, մաքրագործման, ամբողջացման ընթացք, կամ` հակառակը: Այսպես թե այնպես ընդամենը ընթացք է, որը կարող է սկզբում մի քիչ պղտորվել, հետո մաքրվել: Դա թողնենք իրենց: Շնորհալի գրողներ ունենք, որոնք այսօր այդ ընթացքն են անցնում: Ոմանք հետո կարող են նույնիսկ զղջալ շատ բաների համար, ամաչել` արդեն իրենց երեխայի ձեռքին տեսնելով իրենց գիրը, կարող են եւ մեր ապագա հանճարները դառնալ, բայց առայժմ

Կարծում եմ այսօր մեր կողքին ապրող եւ ստեղծագործող գրողներին` այն էլ այս պղտոր ժամանակներում, պետք է հանգիստ թողնել: Նրանց դասագրքերում ընդգրկելը անընդհատ առաջացնելու է այս փոթորիկը: Այդպես միշտ էլ կարող են գործել ծանոթ-բարեկամ-ընկեր կապեր օգտագործելը, սրան-նրան անհիմն վարկաբեկելը եւ, ի վերջո, պարզապես մի քանի պատասխանատուների սեփական, ոչ այնքան ընդունելի նախասիրությունները: Գրողը պետք է դիտվի իր ամբողջ ընթացքի մեջ, որտեղից սկսեց, ուր հասավ: Դրանից հետո միայն կարելի է վերջնական արդյունք արձանագրել` հաշվի առնելով նաեւ անպայման ժողովրդի կարծիքը: Իսկ ժողովրդին, ստեղծագործողին եւ ստեղծագործությունը ճիշտ կլինի ներկայացնել դպրոցական հանդիպումներն ավելի հաճախակի դարձնելով, գրականության քրիստոմատիայով, ինչպես առաջարկում են շատ գրողներ, որից հետո արդեն ընթերցողներն էլ կհասկանան, թե որ գրողներն են ընդունելի իրենց համար: Գրողներն այստեղ մեղավոր չեն, եւ շատ տհաճ է տեսնել միմյանց հասցեին հնչեցված վիրավորանքները, որոնք շատերին կարող են կոտրել: Ամեն բան գալիս է ծրագիրը կազմողներից, պատասխանատուներից, որոնք դժվար թե չեն հասկանում, թե ինչ է իրենց արածը, որը, մեղմ ասած` համաշխարհայնականների ջրաղացին ջուր լցնել է: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ արդեն տարիներ ի վեր դրսից այնքան «հոգատարությամբ» տրամադրվող գումարներով, տարբեր ծրագրերով փորձեցին սասանել մեր հիմքերը` մշակույթը, լեզուն, հավատը, հայ ընտանիքը, իսկ դրսում մեր քեռիները չեն, որ այդքան շռայլորեն նվերներ մատուցեն: Եվ նրանք հիմնականում կենտրոնացան հենց երիտասարդության վրա` նոր կյանք մտնող, կյանք չհասկացող եւ ցանկացած փոփոխության, նորարարության շուտ արձագանքող: Դա կա հենց գլոբալիստական ծրագրերում: Այդ ծրագրերում ողջ մարդկության դեմ նյութված եւ իրագործվող սարսափելի դավն է: Ես հաճախ եմ իմ նյութերում, գրքերում անդրադարձել այդ ծրագրերին, որոնք այս տարիների ընթացքում իրար հետեւից իրականություն էին դառնում եւ հենց մեր մասնակցությամբ` այդ գումարներով գայթակղվողներիս, մեր իսկ դեմ նյութված դավին ծառայողներիս: Մինչդեռ պետք էր զգոն լինել, այս օրերին չհասնելու համար: Բայց ահա, ցավոք, գնալով այդ թակարդներն ավելի են սեղմվում մեր պարանոցին:

Եթե Դուք լինեիք այդ հանձնաժողովում, ո՞ր հեղինակներին առաջնահերթ կցանկանայիք ընդգրկել գրականության ցանկում:

Ես անհատների անուններ չեմ տա: Գրողները շատ նրբազգաց են, իսկ ես մասնագիտությամբ մանկական նյարդաբան եմ եւ լավ գիտեմ հոգու ճաքերն ինչ ծանր հետեւանքներ կարող են ունենալ ե՛ւ հոգեւոր, ե՛ւ ֆիզիկական մակարդակով: Նույնիսկ նրանց, որոնց գրականությունն ինձ սրտամոտ չէ, ոչինչ չեմ կամենում ասել. կյանքն իր դասերը բոլորին կտա: Պարզապես կրկին կնշեմ, որ սերունդ կրթելուն միտված գրականության ընտրության համար կարեւորը ոչ միայն գրելու, ստեղծագործելու տաղանդ ունենալն է, այլ նաեւ լույսն է այդ գործերում, կարեւորը արժեքներն են` բարու, մարդկային արժեքներ, քրիստոնեական արժեքներ: Աշխարհը լույսի եւ խավարի պայքարի թատերաբեմ է, ամեն ոք պետք է ճշտի, թե որ կողմում է ինքը: Եվ իհարկե, ամենակարեւորն է նաեւ հային հայ մեծացնելու գիտակցումը: Մեկ դար առաջ մենք Էրգիր ենք կորցրել, որը մեզ է սպասում, մենք Նախիջեւան ունենք` ինչ-որ տեղ նաեւ մեր անփութության, թերացման արդյունքում դարձյալ մեզ կարոտող, մենք Արցախի հարց ունենք` չգիտես ինչու իր հաղթանակը չգրանցածեւ կենսական խնդիր է հայրենասիրական, ազգային դաստիարակությունը, հատկապես համահարթեցման այս նոր հովերի ժամանակներում: Այսօր Եվրոպան, հենց ազգային, նորմալ արժեքների կորստի, մերժելի, հանցավոր փոքրամասնության իրավունքները «դեմոկրատիա» խարդախ գաղափարախոսությամբ ամբողջ ժողովուրդների, ազգերի, նորմալ մարդկանց իրավունքներից վեր դասելու արդյունքում` երկիր առ երկիր դադարում է փաստացի գոյություն ունենալ, դրանք այլեւս մահմեդականացող, դեմք ու դիմագիծ կորցրած երկրներ են, եւ եթե ուշքի չգան, մի վերջին «զարկ» է միայն պակասում, որԻսկ մենք նոր ենք դեռ մղվում դեպի այդ մարդակործան եվրոպական արժեքները:

Այս ամենի մեջ Սորոսի մատը խա՞ռն է:

Սորոսի «մատը» բոլոր երկրների գործերի մեջ է խառը այս կամ այն չափով, որքանով կարող է: Բայց Սորոսն ընդամենը մեկն է աշխարհի նոր կարգի «շինարարներից»: Գլոբալիստական կառույցներն էլ  բազում եւ տարբեր անվանումներ ունեն, քողարկման հազարումի ձեւեր: Այս մեկը բացահայտվեց, այն մյուսները դեռ ստվերում կգործեն: Միայն թե արդեն անցել են թաքուն գործելու ժամանակները, եւ ահա դասագրքերում են մեզ վարժեցնում իրենց ներկայությանը: Մոլորակին լիակատար իշխելու, մարդկության չնչին մասը, այն էլ միայն ստրուկի կարգավիճակում թողնելու մոլուցքով հիվանդները` իրենց դավադիր, սարսափելի ծրագրերով, արդեն շատ հեռուն են գնացել: Բայց երբեք ուշ չէ: Բավական է գիտակցել վտանգները, դրանցից խուսափելու կերպն էլ կարելի է գտնել: Զարմանալի է, որ մենք, հազար փորձանք տեսածներս, Ցեղասպանության արհավիրքով անցածներս, որ ամենազգուշավորն ու վտանգի հոտը հեռվից հեռու զգացողները պետք է լինեինք, շատերից ավելի հեշտ ենք տարվում այդ համաշխարհային, միջազգային կառույցներով: Մինչդեռ մեզ մեր հողից զրկող թուրքն ընդամենը գործիք է եղել, նրան ուղղորդողը հենց այդ համաշխարհային անտեսանելի ուժերն էին, որ այսօր էլ կան եւ ավելի կազմակերպված եւ հաջողած իրենց գործերում, ամրացած իրենց իսկ հիմնած միջազգային կառույցներում: Մենք դա չպետք է երբեք անտեսենք եւ մոռանանք: Այդ ուժերը գործում են խիստ խարդախորեն: Եվ եթե ուզում ենք հայրենիք ունենալ, պետք է այնքան խելացի լինենք, որ չխաբվենք այլեւս: Նոր սերունդն էլ պետք է ի վերջո հասկանա, թե ինչի հետ գործ ունի եւ ինչ ճանապարհ է անցնում եւ անցնելու: Այսօր պատերազմները միայն սահմաններին չեն, շատ ավելի սարսափելի պատերազմները անտես, դավադիր երթում են երկրների ներսում: Դա պետք է գիտակցել: Եվ եթե մեր իշխանավորները, որոնց շատ հավատով բերեցինք իշխանության` նախորդների պես չհասկանան եւ շարունակեն գիտությամբ, թե անգիտությամբ դրսի ծրագրեր պարտադրել մեզ, կվտանգենք մեր ինքնությունն ու երկիրը:

Երկու տարի առաջ տեղի ունեցած իշխանափոխությունն ի՞նչ տվեց մեր ժողովրդին, մշակույթի ասպարեզում առաջընթաց եղա՞վ:

Այդ օրերին ես շատ ոգեւորվածներից էի եւ առաջին հիասթափվողներից մեկը, որովհետեւ շատ շուտ հասկացա, որ եկողների պատկերացումները, նպատակներն ուրիշ են, մերն` ուրիշԵս լրիվ այլ Հայաստան էի երազում` իսկապես մերըԲայց նորից երազների գիրկը չընկնեմ

Փաստորեն, նրանք օգտագործեցին ժողովրդին:

Ցավոք, ստացվում է այդպես: Հայ ժողովրդին ես միշտ նմանեցնում եմ մեր ամենահայ ծառին` ծիրանենուն: Այն ծաղկում է առաջինը, գարնան գալուց ոգեւորված, չմտածելով, որ ցրտեր կլինեն: Հետո, երբ ցրտահարվում է, անգամ անպտուղ մնում, դարձյալ դաս չի քաղում: Հայի բնավորությունն էլ է այդպես: Մենք շուտ ենք ոգեւորվում: Ու տա Աստված, որ սրանից հետո մեր ոգեւորությունները տեղին լինեն: Ու տա Աստված, որ այսուհետ սովորենք մեր պատմությունից, կյանքից դասեր քաղել:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ






Ակտիվացել են խոսակցությունները Լավրովի թոշակի անցնելու եւ Կիրիենկոյի` նրան փոխարինելու մասինՀակառակորդը շարունակում է լայնածավալ պատրաստություններ տեսնել՝ ապագա պատերազմների համար. ՀամբարձումյանՍու-35-ը փախուստի է մատնել ռուսական տանկերը գրավել փորձող էստոնական ՆԱՏՕ-ական ուժերին (Տեսանյութ)ԷՐԴՈՂԱՆԸ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՂԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԿՍՈՒՄ Է ՏԵՍԱՆԵԼԻ ԴԱՌՆԱԼ, ԹԵ ԻՆՉՈՒ ԱԼԻԵՎԸ ՄՈՍԿՎԱ ՉԳՆԱՑՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Այսուհետ Newsmedia.am գործակալության էջում կլինի նոր ՔԱՂԱՔԱՑՈՒ ՁԱՅՆԸ խորագիրԻնչ է սպասվում ռուսական թատրոնում մայիսինԻնչ է սպասվում Պարոնյան թատրոնում մայիսինՏաքսու վարորդը ծեծել է երգչուհի Ռաիսա Ավանեսյանին. ինչ է տեղի ունեցելՈւկրաինան շտապ տարհանում է հայտարարել Դրուժկովկայում և ԼիմանումՈւկրաինական ուժերը «ծանր բարդությունների» են հանդիպել Պոկրովսկի և Կոնստանտինովկայի ուղղություններում. Ուկրաինացի վերլուծաբաններ (Քարտեզ)Ըստ իս Մերձավանի կրթօջախում, ուսուցչուհին ենթարկվում է ԲՈՒԼԻՆԳԻ, եւ դրանով ամեն բան ասված է. Հայտնի հետաքննող լրագրողը հանրապետությունը ցնցած դեպքի մասին«Գերտրուդա» օպերացիան, ինչպես եւ վիլսոնյան տարբերակը Թուրքիայի վրա ճնշման լծակ է եղել` ո՛չ ավել. ՆահապետյանՈրն էր փաշինյանի մոսկովյան այցի նպատակըՍուրեն Պապիկյանն իր ելույթում նշել է միջազգային խաղաղապահ գործընթացներին Հայաստանի աջակցության մասինՈւշադրություն․ հերթական ազգային ամոթը, որի քավորը կրկին Փաշինյանն էՀնարավոր է, որ տարատեսակ աղազարներ ասլան կտրեն. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՄեր երկրի ու ժողովրդի բոլոր պրոբլեմները սկիզբ են առնում գործող կառավարիչներիցՍամ ռուսկիյ, սամ ֆաշիստԵս կանեմ հնարավորը, որ գերիշխի խաղաղությունը. Հռոմի Պապ Չկա այն աղմուկը, որ կար սկզբում, բայց փաստացի բոյկոտ կա. Տրանսպորտի թանկացման հետքերովՀայաստանի ատոմակայանի աշխատանքը կդադարեցվի 60-օրյա վերանորոգման նպատակով․ «Sputnik Արմենիա»Հանգիստ կանգնած ես խցանման մեջ եք, և ինչ-որ մեկը ձեռքով է անում ձեզ միջուկային հրթիռակիրից (Տեսանյութ)Հայաստանում վխտում են թուրքական շպիոնները. Հայկ ԲաբուխանյանՌուսաստանցի գեղասահորդների զույգը տեղափոխվել է Հայաստանի հավաքական«Ես չեմ վիրավորվում, երբ ինձ ասում են թուրք»․ համացանցում հիշել են Փաշինյանի խոսքերըՈստիկանությունը վախենո՞ւմ է ՀՖՖ-ից․ ակնհայտ փաստը չտեսնելու են տալիս․ MediaHubԱսում էին, թե մենք խելահեղ գումարեր ենք պահանջել. Տիկնիզյանի գործակալը` չկայացած տրանսֆերի մասինԵս նրան տեսնում եմ Եվրոպայի լավագույն առաջնություններից մեկում. Կավազաշվիլին` Սպերցյանի մասին «Ով իմ պապուն կասի՝ թուրք, նրա ... ». նոր կադրեր՝ ԱԺ–ում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)Գործ ունեմ ոչ թե իրավապահ համակարգի հետ, այլ հանցավոր խմբի. Սուրեն ՄանուկյանՎրաստանում ձերբակալվել է պաշտպանության նախկին նախարարըԲաքուն «զգուշացրել» է Հնդկաստանին․ «Զգոն եղե՛ք»Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025ՇՏԱՊ. ԱԺ-ում իրար են «մորթում»Ուկրաինան «չի դիմանա» ևս տասը տարվա մարտերին․ ԶելենսկիԳերմանիայի ՊՆ-ն կոշտ է արտահայտվել ՌԴ-ի մասինԵՄ-ն կարող է բարձրացնել ուկրաինական ապրանքների մաքսատուրքերը«Հլը ծափ տուր տենամ», «Բոլորով հլը մի հատ հանգստացեք»․ լեզվակռիվ՝ ԱԺ-ում (տեսանյութ)Զելենսկին նշել է Պուտինի հետ հանդիպման երկու հիմնական թեմաները«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆՄահացել է Խոսե Մուխիկան՝ «աշխարհի ամենաաղքատ նախագահը»ՔԿ-ն մանրամասներ է հայտնել Լիլիթ Աղեկյանի վերաբերյալ քննվող քրեական վարույթների մասին2 անհաջող փորձ․ ԱԺ-ն չկարողացավ քվորում ապահովելԱրարատ Միրզոյանի ծեծի գործով վճիռ է կայացվելՄերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքիցՌոնալդուն կարող է վերադառնալ հարազատ ակումբ Որ ֆուտբոլիստները կհեռանան «Ռեալից» Ալոնսոյի նշանակումից հետո Երևան տեղափոխվելուց հետո Շահրամանյանը ստորագրել է մեկ այլ հրամանագիր, որով անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին ստորագրված Արցախը լուծարելու մասին հրամանագիրը․ փաստաբանԱդրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածում․ ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top