Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ
Արխիվ 16-20
Նպատակ ունենալով «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների 2020 եւ 2021թթ.-ի սակագները պահպանել սպառողների համար փաստացի գործող սակագներին հնարավորինս մոտ` Վարձակալության պայմանագրի կողմերը` ՀՀ կառավարությունը` ի դեմս Ջրային կոմիտեի, «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն եւ «Վեոլիա Օ-Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ընկերությունը 2019թ.-ի հուլիսի 25-ին համատեղ կնքված N13 Համաձայնագրով համապատասխան փոփոխություններ են կատարել գործող կարգավորումներում, այդ թվում` «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի լիցենզիայի պայմանների «Սակագներ եւ սակագների ճշգրտումներ» N3 հավելվածում:
Համաձայնագրով` փոփոխությունների արդյունքում «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը մտադիր է դիմել Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` իր կողմից սպասարկվող տարածքում խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագներն անփոփոխ թողնելու հայտով` առաջարկելով 2021թ. hամար պահպանել 2020թ. գործող սակագները:
Գործող եւ առաջարկվող սակագներ`
l մանրածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 153 դրամ (ներառյալ ԱԱՀ),
l մանրածախ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 27 դրամ (ներառյալ ԱԱՀ),
l մեծածախ խմելու ջրի մատակարարման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց` 36 դրամ (ներառյալ ԱԱՀ),
l մեծածախ ջրահեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց 18 դրամ (ներառյալ ԱԱՀ),
l «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» փակ բաժնետիրական ընկերության ստորգետնյա ջրերի հեռացման ծառայության մատուցման սակագինը յուրաքանչյուր 1 խ.մ. դիմաց 11.031 դրամ (ներառյալ ԱԱՀ):