Պաշտոնական. Աղվան Պապիկյանը` «Ալաշկերտի» ֆուտբոլիստ
Արխիվ 16-20
«Ալաշկերտ» ՖԱ-ն պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան, ազգային թիմի թեկնածու Աղվան Պապիկյանի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա ֆուտբոլիստը խաղացել է հայկական «Փյունիկ» և «Ուլիս», լեհական «Լոձ», «Բելխատով», «Ռակով» և «Օլիմպիա» ակումբներում։
Աղվանը ներկայացրել է Հայաստանի Մ-17 (3 խաղ, 1 գոլ), Մ-19 (9 խաղ, 2 գոլ), Մ-21 (17 խաղ, 1 գոլ) և ազգային (2 խաղ) հավաքականները:
Պապիկյանի նախորդ ակումբը Լեհաստանի Առաջին խմբի «Խոյնիչանկան» էր, որի կազմում հայ կիսապաշտպանն անցկացրել է 25 հանդիպում, դարձել 3 գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ: