«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչը Նուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)

Ամուլսարը եռացող փակ կաթսա է, որը բացելու դեպքում` սկսելու է թափվել կողքերից. Վարագյան

Արխիվ 16-20

Ամուլսարում իրավիճակը շարունակում է լարված մնալ: «Լիդիան» ընկերության վարձած նոր պահնորդական ծառայությունը Ամուլսարի պահապանների վագոն-տնակները հանել ու փոխարենը դրել է իրենցը: Ոստիկանների եւ ցուցարարների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով մի շարք քաղաքացիներ բերման էին ենթարկվել, այդ թվում՝ «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար, կենսաբանական գիտությունների թեկնածու ՎԱՀԱԳՆ ՎԱՐԱԳՅԱՆԸ: Ամուլսարի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին էլ «Իրավունքը» զրուցեց նրա հետ:

«ԱՅՍ ԱՄԵՆԸ ՄԵԶՆԻՑ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՈՐԵՎԷ ՁԵՎՈՎ ՉԻ ԸՆԿՃԵԼ»

- Մենք Ամուլսարում «Մարտական խաչ» շքանշանի ասպետ, ապրիլյան պատերազմի մասնակից Ռաֆայել Հովհաննիսյանի հետ մասնակցում էինք ջերմուկցիների կազմակերպած խաղաղ ավտոերթին, այնուհետեւ զարմանալիորեն մեզ ուղղորդված բերման ենթարկեցին: Ինձ համար զարմանալի էր, կողքից կանգնած ուղղակի քաղաքացիների նման հետեւում էինք գործընթացին, հատկապես զարմանալի էր Ռաֆայելի պարագայում նման կերպով բռնի ուժով բերման ենթարկելը: Սակայն այս ամենը ե՛ւ մեր կազմակերպության անդամներին, ե՛ւ մեզնից որեւէ մեկին որեւէ ձեւով չի ընկճել: Շարունակելու ենք մասնագիտական աջակցություն ցուցաբերել ե՛ւ ջերմուկցիներին, ե՛ւ ընդհանրապես Հայաստանում այն բնապահպանական խնդիրներին, որոնք առաջանում են եւ կան: Ի դեպ, երբ մենք Վայքի ոստիկանությունում էինք, եւ ընթերականերին էին հրավիրել, որպեսզի նրանց ներկայությամբ խուզարկեն մեզ, ընթերականերից տարեց մի մարդ ասաց, որ հետեւում է մեր գործունեությանը, աջակցում է մեզմեզ համար ոգեւորիչ էր:

«ԱՄՈՒԼՍԱՐԻ ԹՆՋՈՒԿԸ ԴԱՐՁԵԼ Է ԹԻՎ ՄԵԿ ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՎԱԾ ԽՆԴԻՐԸ»

Պարոն Վարագյան, ի վերջո, ի՞նչ է կատարվում Ամուլսարի շուրջ, եւ ինչո՞ւ խնդիրը կառավարության նիստերի դահլիճից տեղափոխվեց դեպքի վայր:

Ամուլսարի թնջուկը դարձել է թիվ մեկ քաղաքականացված խնդիրը, մինչդեռ բնապահպանական, էկոլոգիական, մասնագիտական քննարկումները մղվել են երկրորդ պլան, որոնք իրականում պետք է լինեին: Վստահ ենք, որ ցանկացած հանքի շահագործման պարագայում, առավել եւս ծանր մետաղներով բաց հանքի, շրջակա միջավայրին մեծ վնաս է հասցվելու: Չի կարող չհասցվել, բայց այդ վնասի ռիսկերի կառավարելիության հարց կա, եւ վնասի չափի հարց կա, այսինքն՝ պետք է մտածել՝ արժե՞ անել, երբ այն կարող է ունենալ անդառնալի հետեւանք: Կարճաժամկետ առումով՝ մտածում են, որ տնտեսական օգուտ կարող է բերել, ֆինանսապես երկիրը կշահի, սոցիալական բեռը կթեթեւանա, բայց երկարաժամկետ պլանում մեզ համար որքանով է ցանկալի նմանատիպ ծրագրի իրականացումը, պետությունը պետք է հաշվարկեր: Մի քանի անգամ նաեւ իմ հարցազրույցներում նշել եմ, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն կատարած հայտնի «Էլարդ» ընկերությանը պետբյուջեից՝մեր բոլորի վճարած հարկերից, 450 հազար դոլար փոխացնվեց, որպեսզի, ի վերջո, ասեր՝ հանքի շահագործումն ինչպիսի՞ վնաս կարող է բերել, բայց այդպես էլ վերջնական կարծիք  չտրվեց: Ավելին՝ նաեւ երկրի ղեկավարն ասաց, որ չի ասում հստակ շա՞տ վնաս է, թե՝ քիչ: Արդյունքում՝ մենք՝ որպես քաղաքացի, որպես մասնագետ, այդպես էլ չենք հասկանում, թե մեր պետությունը «Լիդիանի» հարցում ինչպիսի դիրքորոշում ունի, եւ ընդհանրապես՝ շրջակա միջավայրի նախարարության, կառավարության դիրքորոշումը որն է: Ուստի՝ շարունակում եմ պնդել, որ առանց մասնագետների հետ վերջնական հարցի քննարկման, հետկորոնավիրուսային ժամանակաշրջանում  տնտեսական ինչ-որ ցուցանիշ ցուցադրելու համար գնալ Ամուլսարի շահագործման, կարող է կործանարար լինել՝ ընդհուպ բերել իշխանության կորստի: Իսկ ջերմուկցիները պայքարում են սարի համար:

«ԱՄՈՒԼՍԱՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԿՈՐԾԱՆԱՐԱՐ ԼԻՆԵԼ ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

Ջերմուկցինե՞րը, իսկ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պնդում էր, թե Ամուլսարի ճամփին վագոնում ՌԴ-ից տրվող օրավարձով քնող «հայրենասեր բնապահպաններ» են:

Չկան նման ապացույցներ, եւ ես չեմ կարող պիտակավորել եւ որեւէ գնահատական տալ: Բայց չէ՞ որ ունենք պետություն, իշխանություն, որ պետք է իր քաղաքացիների հետ նստի երկխոսության, առավել եւս, որ օրվա իշխանությունը հայտարարում է, թե իրենք ամենաթափանցիկն ու ամենաբացն են: Բա ո՞ւր է պետությունը, որ քաղաքացու հետ պետք է նստի եւ հստակ հասկանա՝ ո՞րն է խնդիրը: Անթույլատրելի եմ համարում նման պիտակավորումներ, երանգավորումներ տալ այդ քաղաքացիներին: Ամուլսարի շահագործումն ունի հստակ ռիսկեր, ավելին՝ իմ կարծիքով՝ ունի այնպիսի ռիկսեր, որոնք կարող են նաեւ շահագործման ժամանակահատվածում դառնալ անկառավարելի եւ անդառնալի պրոցեսների բերել մեր շրջակա միջավայրի եւ ընդհանրապես՝ մեր երկրի համար: Նաեւ քննարկվում է Արփա-Սեւան թունելի պարագայում այդ ծանր մետաղների հոսքը դեպի Սեւան ինչպես է լինելու, որը ոչ մի մասնագետ, կառավարիչ, պետական պաշտոնյա, ոչ ոք չի երաշխավորում, որ չի լինելու: Այսինքն՝ ստացվում է, որ ասում են՝ եկեք շահագործենք, տեսնենք ինչ ռիսկ կլինի, մինչդեռ Ամուլսարը եռացող փակ կաթսա է, որը բացելու, ձեռք տալու դեպքում՝ սկսելու է թափվել կողքերից, այնուհետեւ կիսատ թողնելով՝ այն կարող է անկանխատեսելի հետեւանքների բերել:

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ»

Երկրի նախագահը ժամանակին պարում էր ցուցարարների հետ, վարչապետն էլ, ըստ էության, ասում էր ե՛ւ բնապահպաններն են ճիշտ, ե՛ւ տնտեսագետները: Ստացվում է, որ խնդրի լուծումը որոշվելու է Ամուլսարի «դիրքերո՞ւմ», իսկ երկրի ղեկավարությունը «լվանո՞ւմ է ձեռքերը»:

Սա խոսում է որոշում կայացնելու անկարողության մասին: Կարծում եմ՝ ցանկացած իշխանություն, նույնիսկ սխալներ ունենալու պարագայում կամ գտնելով, որ ճիշտ է անում, պետք է կարողանա որոշում կայացնել եւ այդ հավաքական անպատասխանատվությունից հրաժարվի: Որոշում կայացնելը երկրին ավելի շատ օգուտ է, քան հավաքական անպատասխանավությունը, որին կոնկրետ Ամուլսարի պարագայում ականտես ենք լինում: Գործող իշխանությունները պետք է գիտակցեն եւ թիվ մեկ շահառուն լինեն այս թնջուկը լուծելու հարցում:

Դուք նշել էիք, որ Ամուլսարի շահագործման համար կրաքար է պետք, եւ ակնարկել էիք, թե ում է պատկանում այդ հանքը եւ ովքեր են շահագրգռված այն շահագործելու հարցում: Կբացե՞ք փակագծերը:

Այո, ասել եմ եւ նաեւ հիմա կոչ եմ անում լրագրողներին հետաքննություն անել եւ ճշտել, թե ովքեր են այդ հանքավայրերի սեփականատերերը Հայաստանում: Ամուլսարի շահագործման պարագայում այնտեղ հսկայական քանակությամբ կրաքարեր է պետք, որպեսզի ամեն շերտի շահագործումից հետո՝ պատվեն կրաքարերով: Ըստ «Լիդիանի» տեխնոլոգիաների` խոսքը հարյուր հազարավոր տոննաների մասին է: Փորձեք լրագրողական հետաքննություն անել եւ հասկանալ, թե «Լիդիանն» ում հետ ունի համաձայնեցված պայմանագրային որոշումներ, եւ ով պետք է իրենց տրամադրի այդ կրաքարը:

«ՈՉ ՄԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՊԵՏՔ ՉԷ ՈՐԵՎԷ ՀԱՐՑ ՀԱՄԵՄԱՏԵԼ ԲԱՆԱԿԻ ՀԵՏ»

Կրաքարի հետ կապված վերոնշյալ հայտարարությունից՝ կարո՞ղ ենք եզրակացնել, որ առնվազն անկեղծ չեն այն քաղաքական գործիչները, որոնք ամենաշատն են խոսում, այսպես ասած, Ամուլսարի շահագործման անհրաժեշտության մասին: Ինչպես, օրինակ, Արամ Զավենիչը շեշտում էր, թե շահագործման դեպքում այն դառնալու է զինվորի հաց ու փամփուշտի փող:

Դրա համար էլ ասում եմ, որ հարցը գերքաղաքականացված է: Իրականում մեր սահմանների անառիկությունը, մեր զինվորը, բանակը յուրաքանչյուր քաղաքացու համար սրբություն է՝ չհաշված մի քանի պիղծ մարդկանց, որոնք մեր հասարակության մեջ գոյություն ունեն եւ մշտապես փորձել են բանակը պիտակավորել: Ցանկացած պարագայում նման ազգային, զգացմունքային խոսքեր ասելով՝ փորձել ինչ-որ անձնական հարցեր լուծել, անընդունելի է: Ոչ մի պարագայում պետք չէ որեւէ հարց համեմատել բանակի հետ, որովհետեւ բանակը մեր երկրում  ազատ, անկախ ապրելու գրավականն ու պատասխանատուն է, մեր վերջին եւ առաջին հույսն է: Բայց պետք է հասկանալ, որ Ամուլսարի շահագործման դեպքում՝ որեւէ քաղաքական գործիչ, առավել եւս` իշխանությունները, չեն կարող պատասխանատվություն վերցնել, թե Ամուլսարի շրջակայքում գտնվող համայնքների բնակիչների շրջանում ինչպիսի առողջական խնդիրներ կարող են առաջանալ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.






«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top