Դոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավ ԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր «Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել «Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ «Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր «Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է «Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում «Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ է Զելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուր Ռուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմին

ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԴԵ ՖԱԿՏՈ ԳՈՐԾԵԼ Է ԵՎ ԳՈՐԾՈՒՄ Է ԱՌ ԱՅՍՕՐ

Արխիվ 16-20

 1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սեւրում ստորագրվեց պայմանագիր, որը Վիլսոնյան Իրավարար վճռի հետ միասին հնարավորություն էր ստեղծում Հայաստանի Հանրապետության ընդարձակում 160 հազար քառակուսի կիլոմետրի տարածքի վրա: Այդ ամենը, սակայն, մնաց որպես դիվանագիտական փաստաթուղթ, իսկ իրականում Հայաստանը կարճ ժամանակ անց բոլշեւիկացվեց եւ ապա կորցրեց իր անկախությունը: Անցել է շուրջ հարյուր տարի, ի՞նչ իրավական ուժ ունի այսօր Սեւրի պայմանագիրը, ինչո՞ւ ՀՀ-ն փոխարենը տարածքները ընդլայնի` կորցրեց, այս եւ թեմայի վերաբերյալ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է պատմաբան-արեւելագետ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻ հետ.

- Սեւրի պայմանագիրը խաղաղության պայմանագիր է, կնքված մի կողմից` 18 հաղթող երկրների` այդ թվում ՀՀ-ի, մյուս կողմից` պարտված Օսմանյան կայսրության միջեւ: Ինչ վերաբերում է ՀՀ-ի տարածքային իրավունքներին, ՀՀ-ին վերաբերող մասը Սեւրի պայմանագրի 88-ից 93-րդ հոդվածներն են, որտեղ առանձին ժամկետներ են նշված: Այսինքն` Սեւրի պայմաբագիրը ինքը չի որոշում սահմանը, այլ 88-րդ հոդվածով այդ իրավունքը հղում է Միացյալ Նահանգների նախագահին, որպեսզի վերջինս իրավարար վճռով որոշի ՀՀ-Թուրքիա սահմանը: Եվ այն օրը, որ օրը Վիլսոնը վճիռը կայացրեց` անկախ պայմանագրի ուժի մեջ մտնելուց, վճիռը ուժի մեջ մտավ 1920 թվականի նոյեմբերի 22-ին: Նման պրակտիկա բազմիցս եղել է եւ կա պայմանագրերում: Սա կարգավիճակի մասով: Պետք է արձանագրել, որ այդ պայմանագիրը դե ֆակտո գործել է եւ գործում է առ այսօր` ինչը շատ կարեւոր հանգամանք է: Որովհետեւ ամբողջ Միջին Արեւելքի քարտեզը ձեւավորվել է Սեւրի պայմանագրի հիման վրա, որովհետեւ այդ պայմանագրի հիման վրա է, որ Թուրքիան հրաժարվեց իր տիտղոսից տարբեր տարածքների նկատմամբ: Եթե որեւէ մեկը կպնդի, որ Սեւրի պայմանագիրը իրավական ու վավերական չէ, ապա նա պետք է հիմնավորի, թե ուրեմն ինչ իրավական փաստաթղթի վրա է խարսխված այնպիսի պետությունների գոյությունը, ինչպիսիք են Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը, Պաղեստինյան իշխանությունները, Քուվեյթը: Այս բոլոր երկրները միայն շնորհիվ Սեւրի պայմանագրի են դուրս եկել Օսմանյան կայսրության տիրապետության տակից:

Այնուամենայնիվ, ինչո՞ւ Սեւրի պայմանագրից հետո ՀՀ-ն` փոխանակ տարածքները ընդլայնի մի բան էլ կորցրեց:

Դա պայմանավորված էր Ռուսաստանում մինչ այդ տեղի ունեցած քաղաքական հեղաշրջումով, երբ 1917 թվականին իշխանության եկան բոլշեւիկները, ովքեր տառապում էին համաշխարհային հեղափոխություն հրահրելու մարմաջով: Այդ իրավիճակում, բնականաբար, բոլշեւիկները դաշնակիցներ էին փնտրում, թե ում միջոցով պետք է «արտահանեն» հեղափոխությունը այլ երկրներ: Դրա համար իրենք որոշեցին, որ դա պետք է արվի Արեւելքի ժողովուրդների միջոցով, իսկ Արեւելքում, բնականաբար, ամենակարեւոր դերակատարությունը ուներ նախկին Օսմանյան կայսրությունը: Դրա համար էլ բոլշեւիկները 1920-ի սեպտեմբերին Բաքվում գումարեցին Արեւելքի ժողովուրդների առաջին համագումարը, եւ որոշեցին, իրենց բառերով ասած, «Իմպերիալիզմի շնիկ Հայաստանին» ջախջախել հանուն համաշխարհային հեղափոխության: Եվ հարձակվեցին ՀՀ-ի վրա երկու կողմից` մի կողմից քեմալականները, մյուս կողմից` բոլշեւիկները: Արդյունքում տրոհեցին, բաժանեցին եւ հանուն համաշխարհային հեղափոխության «մատաղ» արեցին:

Որքանո՞վ  ճիշտ քաղաքականություն է տարվել այս տարիների ընթացքում:

Ցավոք սրտի, Հայաստանը անկախությունից ի վեր սխալ քաղաքականություն է վարել, որովհետեւ մտածել է, որ ինչքան փափուկ լինի, այնքան հնարավորություն կստեղծի Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելուն: Եվ դրա համար որեւէ քայլ չի ձեռնարկել, ինչը առնվազն միամտություն է: Որովհետեւ մենք տեսնում ենք, որ Թուրքիան գնալով իր դիրքորոշումը ՀՀ-ի նկատմամբ էլ ավելի է խստացնում: Մասնավորապես` մենք հիմա տեսնում ենք Նախիջեւանում ընթացող թուրք-ադրբեջանական զինավարժությունները: Եթե մենք ժամանակին Սեւրի պայմանագրով մեր իրավունքների հարցը բարձրացնեինք եւ մեղադրեինք Թուրքիային օկուպանտ երկիր լինելու մեջ` ես վստահեցնում եմ, որ նման ճնշումների ներքո Թուրքիան շատ ավելի զուսպ կպահեր, քան հիմա: Այսօր մի բան էլ Թուրքիան է մեզ մեղադրում օկուպացիայի մեջ:

Այսօր մենք հնարավորություն ունե՞նք շտկելու մեր սխալները եւ վերկանգնելու Սեւրի պայմանագրի կետերը:

Ուշացած չենք, պարզապես նման քայլեր անելու համար աշխատանք է պետքառնվազն մեկ-երկու տարվա աշխատանք: Առաջին փուլում պետք է ամբողջացնել այն բոլոր միջպետական, պաշտոնական թղթաբանությունները, գրագրությունները, որով մեր իրավունքը վերահաստատվել է այդ տարածքի վրա: Երկրորդ հերթին մենք պետք է ունենանք միջազգային իրավունքի օտարերկյա անաչառ մասնագետների կարծիք, թե արդյոք այդ փաթեթը ամբողջական է, արդյոք բավարար է մեր իրավունքները միջազգային դատարանում բարձրաձայնելու համար:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

  






Դոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top