«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչը Նուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)

Մենք ակնկալում էինք հաց եւ օգնություն, բայց աշխարհը մեզ նվիրեց Սեւրի պայմանագիր, իրավարար վճիռ ու քարտեզ. Մելքոնյան

Արխիվ 16-20

Օրեր անց՝ օգոստոսի 10-ին, կլրանա Սեւրի հաշտության պայմանագրի 100-ամյակը: Այս առթիվ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:

- Պարոն Մելքոնյան, 100 տարի առաջ Թուրքիայի սուլթանական կառավարության եւ Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների, որոնց շարքում էր նաեւ Հայաստանը, միջեւ կնքվեց հաշտության պայմանագիր: Դժվար է ասել, թե որքանո՞վ է սա նշելու առիթ, քանի որ պայմանագրով նախատեսված մեր պատմական տարածքների վերադարձ չունեցանք, բայց հաստատ առիթ է բարձրաձայնելու հայկական հարցի մասին: Ի վերջո, ինչո՞ւ Սեւրի պայմանագիրը մեզ համար մնաց լոկ սովորական թուղթ:

Սեւրի հաշտության պայմանագիրը մի փաստաթուղթ է, որի շուրջ աշխատել են ժամանակի մեծ տերությունները, եւ որի շուրջ քննարկումներ տեղի են ունեցել, ըստ էության, համաշխարհային մակարդակով: Եվ կարեւոր է փաստել, որ այդ մակարդակով արձանագրվում է հայոց պահանջատիրությունը, ֆիքսվում են մեր սահմանները՝ դրանց հայկական պատկանելիության հիման վրա: Այսինքն՝ ոչ թե այդ տարածքները նվիրում էին հայ ժողովրդին, այլ այն հայ ժողովրդի բնօրրանի մի հատվածն էր, որը աշխարհի մեծ տերությունները համաձայնվում էին հատկացնել Հայաստան պետությանը: Այս առումով ինքնին այդ պայմանագիրը հետաքրքիր փաստ է եւ կարեւոր, ուստի՝ պայմանագրի ստորագրման 100-ամյակը անպայմանորեն պետք է ուշադրության կենտրոնում լինի: Բայց, միեւնույն ժամանակ, այստեղ կան այլ ծայրահեղություններ: Չպետք է նախ ֆետիշացնել այդ ամենը, որովհետեւ, փաստորեն, իրական քաղաքականության մեջ Սեւրի պայմանագիրը նաեւ այդ ժամանակ որեւէ լուրջ ազդեցություն չի ունեցել եւ չէր էլ կարող ունենալ, որովհետեւ ստեղծված իրավիճակը, պայմաններն այնպիսին էին, որ դրա կենսագործունեության իրականություն դառնալու հնարավորությունները չափազանց քիչ էին:

Ինչո՞ւ:

– 1920 թվականին Թուրքիայի մի հատվածում արդեն ծավալվում էր Մուստաֆա Քեմալի գլխավորած շարժումը, որը բերելու էր Թուրքիայի Հանրապետության ձեւավորման եւ որը պայքարում էր նաեւ Անտանտի պետությունների դեմ եւ, ըստ էության, հետզհետե դառնում էր դրության տերը՝ հաղթելով հույներին տարբեր ճակատներում ու, ի վերջո, անգլիացիների եւ ֆրանսիացիների հետ գալով համաձայնության: Ի դեպ, Ֆրանսիան ավելի ուշ Անկարայի պայմանագրով ճանաչում է, որ Սեւրի պայմանագիրը պետք է դառնա առ ոչինչ: Այն նույն Ֆրանսիան, որը պաշտպանում էր հայկական շահերը: Թեպետ հենց Ֆրանսիան էր, որ Կիլիկիայում հայերի շահերը նույնպես զոհաբերեց իր պետական տարբեր խնդիրների համար: Այսինքն՝ այդ ժամանակ իրականությունը ռեալ քաղաքական կյանքում այլ հունով էր ընթանում: Բացի այդ, 1920 թվականի օգոստոսին Հայաստանի առաջին հանրապետությունը Սեւրի պայմանագրի ստորագրումից կարճ ժամանակ հետո՝ բախվելու էլ թուրքական սպառնալիքի հետ եւ թուրքական զորքը ներխուժելու էր Հայաստանի Հանրապետություն, ու ամիսներ անց կանգնելու էինք կապիտուլյացիոն մի պայմանագրի՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի առջեւ:

Ինչո՞ւ քեմալական Թուրքիայի սպառնալիքների առջեւ մնացինք մենակ, ո՞ւր էին այն պետությունները, որոնց հետ միասին հաշտության պայմանագիր էինք ստորագրում Սեւրում:

Մեծ քաղաքականությունն իր խաղի կանոններն ունի: Եթե հիշում եք, հայտնի խոսք կա՝ այն ժամանակ, երբ Հայաստան պետությունը կանգնած էր օրհասական վիճակի առջեւ, մենք դիմեցինք մեր պաշտոնական դաշնակցին՝ Մեծ Բրիտանիային, խնդրելով օգնել, եւ ստացանք հայտնի պատասխանը, որ անգլիական նավերը չեն կարող հասնել Կովկասյան լեռներ: Եվ, այո, մենք մնացինք միայնակ՝ թուրքական սպառնալիքի առջեւ: Այստեղ երիցս էլի ճիշտ էր Նժդեհը, որ հույսը դնելով միայն մեր վրա՝ կարողացավ այլ ռազմաճակատում՝ Լեռնահայաստանում պահպանել ստրատեգիական կարեւոր մեր տարածք՝ Սյունիքը, որի շնորհիվ էլ հետագայում ՀՀ-ն, ըստ էության, գոյություն ունեցավ: Մինչեւ այսօր էլ, ինչպես տեսնում ենք, այդ տարածքը եւ այն պահպանած զորավարը՝ Նժդեհը, շարունակում է մնալ թիրախ տարատեսակ ուժերի՝ ներքին եւ արտաքին թուրքերի համար: Մեզ համար Սեւրի պայմանագիրը պետք է երկու բան խորհրդանշի© առաջինը՝  հայկական պահանջատիրության համաշխարհային ընկալումը, ընդունելությունը կամ ֆիքսումը, եւ երկրորդ` այն, որ չպետք է տրվենք մտացածին, ոչ իրատեսական գաղափարների, նաեւ պայմանագրերի, այլ պետք է հետամուտ լինենք իրատեսական, ավելի շոշափելի, թեկուզ փոքր, բայց կարեւոր հաղթանակների, ձեռքբերումների պահպանմանը: Սեւրի դասերն այսօր էլ այժմեական են, որովհետեւ այսօր էլ բախվում ենք նույն երեւույթների հետ, տարվում ենք մտացածին գաղափարներով, հույս ենք դնում տարբեր պրոցեսների վրա, որ աշխարհը դատապարտի Թուրքիային, թույլ չտա Ադրբեջանին ինչ-որ քայլեր անել: Բայց տեսնում ենք, որ Ադրբեջանը իրականացնում է մշակութային եղեռն, վարում է ցեղասպան քաղաքականություն, հերոսացնում է մարդասպան Ռամիլ Սաֆարովին եւ բուծում է նմանատիպ ռամիլսաֆարովներ: Իսկ աշխարհը լուռ է: Թուրքիան մզկիթի է վերածում Սուրբ Սոֆիայի տաճարը, ներխուժում է Սիրիա, Լիբիա, հիմա էլ փորձում է ներխուժել նաեւ Հարավային Կովկաս, եւ աշխարհը կրկին մեծ մասամբ՝ լուռ է: Դրա համար ստանդարտ ծեծված խոսք է, բայց պետք է դասեր քաղենք՝ ճիշտ կողմնորոշվելու համար:

Այդ դասերից մե՞կն է նաեւ այն, որ չպետք է հույսներս դնենք Արեւմուտքի վրա, ինչպես Սեւրի պայմանագրի դեպքում:

Կարծում եմ՝ սա կարեւոր դասերից էր, իհարկե, հավաքական իմաստով: Երեւի Արեւմուտքի հետ պետք է համագործակցության ճիշտ ձեւաչափերը գտնել եւ հասկանալ, թե որ հարթություններում մեր շահերը կարող են համընկնել եւ որտեղ կարող ենք համագործակցել: Ի դեպ, հարյուր տարի հետո էլ ընդհանուր պատկերը չի փոխվել, հարյուր տարի առաջ այս տարածաշրջանում կար երկու վճռորոշ բանակ՝ ռուսականն ու թուրքականը, բայց համագործակցում էինք Արեւմուտքի հետ: Հարյուր տարի հետո՝ այսօր տեսնում ենք, որ այս տարածաշրջանում էլի մոտավոր նույն պատկերը վերականգնվում է, էլի տարատեսակ հարցերում աշխարհաքաղաքական վճռորոշ դեր ունեն Ռուսաստանն ու Թուրքիան, եւ էլի մեր մոտեցումները նույնն են ու մեր հանդեպ մոտեցումներն են նույնը: Էլի մենք Թուրքիայի համար թիրախ ենք, էլի մեր արտաքին կողմնորոշումները չկողմնորոշված են, էլի հույսերի ազդեցության, պրիմիտիվ մտածողության դրսեւորումների տակ ենք: Ընդ որում՝ այդ մտածողությունը ոչ միայն ոչ մասնագիտական շրջանակներում է, այլեւ պատասխանատուների, քաղաքական գործիչների մոտ, որոնց ապակողմնորոշիչ քարոզը ժողովրդին կրկնակի դատապարտելի է, եթե չասեմ՝ դավաճանական: Ավելի առարկայացնեմ՝ մենք 100 տարի առաջ մեր պետականությունը եւ մեր ժողովրդի մի մասի գոյությունը փրկել ենք առաջին հերթին մեզ վրա հույս դնելով, ինչպես ասացի, Նժդեհի եւ մյուս երախտավորների ջանքերի, երկրորդ՝ հայ-ռուսական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների շնորհիվ: Ներկայումս պատկերն էլի նույնն է եւ, կտրելով այն ծառի ճյուղը, որի վրա հիմա կառուցել ենք մեր պետության անվտանգությունը, կործանում ենք ու փորձում վնասել ինքներս մեզ:

Սեւրի պայնանագրով նաեւ փափուկ բարձ դրվեց քրդերի գլխի տակ՝ նրանց խոստանալով Քուրդիստան պետություն, որը եւս չիրականացավ: Այս առումով կարելի՞ է ասել, որ մենք բախտակիցներ ենք եւ Սեւրի պայմանագրի իրագործման հետեւողականության հարցում կարող ենք լինել դաշնակիցներ:

Իհարկե, կարեւոր է, որ սա միակ պայմանագիրն է, որտեղ Քուրդիստան եզրույթն է ձեւակերպված, բայց այդ ամենով հանդերձ՝ այն մեզ համար պրոբլեմատիկ բաղադրիչ է, որովհետեւ Քուրդիստանը ծրագրվում էր ձեւավորել մի մասը հայկական բնօրրանի վրա: Հետեւաբար, չգիտեմ՝ ինչքանով ենք բախտակիցներ, բայց այդ պետությունը ձեւավորվելու էր մեր իրավունքների ոտնահարման եւ մեր բնական տարածքների մի մասի օտարման հիման վրա: Այնպես որ, կարծում եմ՝ պայմանագրի այդ հատվածը հետաքրքիր է, որ ձեւակերպումը կա՝ Քուրդիստան պետություն ստեղծելու, բայց դրա տակ եղած մնացած հանգամանքները հաստատ մեզ ոգեւորվելու առիթներ չեն տալիս:

Ի վերջո, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները կարո՞ղ են մեզ վերադարձնել Սեւրի պայմանագրի կյանքի կոչման, թե՞ այն մնալու է, որպես ,անհավանական երազանք, որին հասնելու համար հայկական կողմը ոչ մի շանս չունի՝ այն պատճառով, որ Թուրքիայի պես հզոր երկիրը կարող է ճնշել ՀՀ-ին», ինչպես ժամանակին պնդում էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Ես կմեջբերեմ ինձ համար շատ ավելի եւ անհամեմատելի արժեքավոր կերպարներից մեկի՝ Գարեգին Նժդեհի խոսքը, որն ասում է՝ պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, ինչքան նրանց կյանք տված պայմանները: Այսօր, ցավոք, Սեւրին կյանք տված պայմանները վաղուց չկան, այդ պայմանները չկային անգամ 1920-ին: Ուստի՝ Սեւրի պայմանագիրը պետք է մնա մեր հավաքական ընկալման մեջ՝ որպես դասեր քաղելու, չսխալվելու, եղած սխալների վրա այլեւս ճիշտ քաղաքականություն վարելու համար կարեւոր ցուցիչ: Բայց Սեւրի վրա կառուցել ռեալ քաղաքական, իրավական պրոցեսներ, այս պահին առնվազն ճիշտ չէ, եթե չասեմ, որ իրատեսական չէ:

Նույնը կասեք նաեւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի՞ մասին, որն, ըստ էության, Սեւրի պայմանագրի արդյունքն էր կամ հետեւանքը:

Այո, Վիլսոնի իրավարար վճիռը, կարելի է ասել, Սեւրի պայմանագրի բաղկացուցիչ մասն է: Իմ դասախոսությունների ժամանակ ուսանողներիս միշտ ասում եմ՝ 1920 թվականի օգոտստոսի 10-ին Հայաստանում երբ սով էր, գաղթականների հոծ թիվ կար, համաճարակ էր, երբ անգամ Հայաստանի ղեկավարներից Արամ Մանուկյանը համաճարակից մահանում էր, աշխարհը մեզ նվիրեց Սեւրի պայմանագիրը, Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռն ու այդ քարտեզը: Մինչդեռ մենք այդ ժամանակ ակնկալում էինք հաց եւ օգնություն՝ թուրքական սպառնալիքի դեմ: Դրա համար  պետք է հասկանանք՝ մեզ բարոյական հաղթանակներն ու նման իրավարար վճիռնե՞րն են պետք, թե՞ մեր ժողովրդի եւ պետականության անվտանգությունը երաշխավորող ավելի ճիշտ կռվաններ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք ստորեւ.






«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top