Էջմիածնի քաղաքապետը տեղափոխվում է Կոտայքի մա՞րզ
Արխիվ 16-20
Շրջանառվող տեղեկությունների համաձայն` Էջմիածնի քաղաքապետ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ հարազատ մարզը թողած՝ տուն է գնել Կոտայքի մարզում: Այն գտնվում է Երեւանից ոչ հեռու՝ Եղվարդի խճուղու հասցեում գտնվող նորակառույց շենքում: Հիշեցնենք, որ 2018 եւ 2019 թվականներին բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրերի ռեեստրում Դ. Գասպարյանը նշել է, որ չունի անշարժ գույք եւ տրանսպորտային միջոց, այլ բնակվում է ծնողների եւ եղբոր հետ համատեղ: Ի դեպ, որպես փոխկապակցված անձինք, հայտարարագրում ներկայացված է նաեւ եղբոր եւ ծնողների հայտարարագրերը, բայց միայն 2018 թվականինը: Իսկ թե երկու տարվա ընթացքում նրանք ինչպիսի բարգավաճում են ունեցել, հայտնի չէ:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ