«Մենք ստեծեցինք պահեր, բայց չկարողացանք դրանք եզրափակել» Հենրիխ Մխիթարյան
Արխիվ 16-20
Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում «Սևիլիայից» պարտություն կրելուց հետո մեկնաբանություն է տվել Roma TV-ին։
«Մենք փորձեցինք ցույց տալ մեր լավագույն որակները, բայց չհաջողվեց։ Առաջին խաղակեսում մենք չխաղացինք այնպես, ինչպես կարող էինք, երկրորդ կեսում ավելի լավ խաղացինք առաջին 15 րոպեներին, մենք պահեր ստեծեցինք, բայց չկարողացանք դրանք եզրափակել»,-ասել է Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ երեկ կայացած Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի` «Սևիլիայի» դեմ խաղում Մխիթարյանի թիմը պարտվեց 0-2 հաշվով և դուրս մնաց հետագա պայքարից։