«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչը Նուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)

ՍՈՐՈՍԱՆՄԱՆՆԵՐԸ ԿԱՇՎԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ ԿԱՇԻՆԵՐԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Արխիվ 16-20

Վերջին օրերի ամենաանսպասելի եւ համաշխարհային աղմուկ բարձրացրած իրադարձություններից մեկը, ինչ խոսք, Բեյրութում տեղի ունեցած պայթյունն էր: Հետեւանքները Լիբանանի (նաեւ լիբանանահայության) համար միանգամայն ծանր էին. երեկվա դրությամբ մոտ մեկուկես հարյուրին մոտեցող զոհեր, մի քանի հազար վիրավորներ, ավիրված ենթակառույցներ եւ բնակելի հատված: Եվ որ ամենածանր հարվածներից մեկն էր` ոչնչացել է երկրի ցորենի հիմնական պաշարը, որը գտնվում էր նավահանգստում:

 

ԲԵՅՐՈՒԹԻ ՊԱՀԵՍՏՆԵՐԸ ՊԱՅԹԵՑԻ՞Ն, ԹԵ՝ ՊԱՅԹԵՑՐԻՆ

Այսպիսով, Լիբանանը հայտնվել է մի այնպիսի վիճակում, որը, եթե, իհարկե, այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ լինեն, կարող է պայթյունավտանգ դառնալ  ոչ միայն այդ երկրի համար, այլ նաեւ Մերձավոր Արեւելքում եւս մեկ թեժ կետ առաջացնել` դրանից բխող տարածաշրջանային հետեւանքներով հանդերձ: Ուստիեւ շատ պարզ հարց է ծագում՝ ինչո՞ւ եւ հենց այս պահին տեղի ունեցավ այդ պայթյունը: Պաշտոնական նախնական բացատրությունը հասկանալի է. պայթել է մի քանի տարի շարունակ նավահանգստում պահվող մի քանի հազար տոննա պայթուցիկ: Բայց այստեղ դեռ պարզելու բան կա. այդ նյութն ինքն իրե՞ն պայթեց, թե՞ ինչ-որ միջամտությունների արդյունքում: Եթե ինքն իրեն, ապա տարօրինակ չէ՞, որ պայթեց հենց այն  պահին, երբ հետեւանքները  կարող են ամենասուր զարգացումների տանել, այն էլ տարածաշրջանիավելին՝ աշխարհի մասշտաբով: Մի խոսքով, դեռ պաշտոնական բացատրություն չկա, թե անհասկանալիորեն մի քանի  տարի Բեյրութի նավահանգստում, այսինքն՝ պետության համար այդ ամենակարեւորագույն օբյեկտում պահվող մեծաքանակ պայթուցիկ նյութը պայթեց տեխնիկական, թե ահաբեկչական հարձակման արդյունքում: Ընդ որում, այս հարցի հետ կապված մեկ ուշագրավ հանգամանք արձանագրվեց: Այսպես՝ նախագահ Թրամփը, վկայակոչելով իր որոշ գեներալների, անսպասելիորեն հայտարարեց, թե տեղի է ունեցել հարձակում: Ավելին, Թրամփը հավելեց, որ ինքը դրա մասնագետը չէ, գեներալներն են այդպես մեկնաբանում: Իսկ ահա Պենտագոնը սեփական նախագահի ասածի ճիշտ հակառակ դիրքորոշումը հայտնեց, թե ամերիկյան զինվորականությունը պայթեցնելու մասին տվյալներ չունի:Թե ինչո՞ւ ԱՄՆ նախագահն ու իր ռազմական գերատեսչությունը նման խոշորագույն խնդրի հետ կապված հակասական կարծիքներ են հայտնում, իհարկե, հետաքրքիր հարց է: Փորձ եղավ բացատրել, թե՝ «Դե, Թրամփն է էլի, ինչ ասես կարող է հայտարարել»: Մինչդեռ միայն այն, որ այդ նույն Թրամփը միանգամայն գրագետ քայլերով ներկայիս ծանրագույն իրավիճակում կարողանում է հաղթական պայքար վարել հսկայական հնարավորություններ ունեցող ամերիկյան ուլտրալիբերալ գլոբալիստների հետ, արդեն իսկ բավական է հասկանալու համար, որ այդ նույն լիբերալների կողմից նախագահին վերագրվող հիմարագույն մարդու կերպարը սովորական բլեֆներից մեկն է: Առավել եւս, որ կոնկրետ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցածը մի փոքր հեռավոր, բայց ամենաուղղակի կապը կարող է ունենալ ներամերիկյան այդ մեծ պայքարի հետ, որը վաղուց է դուրս եկել նահանգների սահմաններից:

 

ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԱՄՆ-ՈՒՄ

Ներամերիկյան պայքարն այս օրերին բավականին հետաքրքիր ընթացքի մեջ է: Անշուշտ, դրա առանցքային տարրերից մեկն էր կորոնավիրուսը, որն ի զորու էր հիմքից ոչնչացնել Թրամփի դիրքերը, բայց նա կարողացավ դիմանալ ամենագլխավոր խնդիրը լուծելով՝ կանխելով ամերիկյան տնտեսության պայթյունը: Երկրորդ խոշոր հարվածը ԱՄՆ-ում տեղի ունեցած «գունավոր հեղափոխության» փորձն էր: Սկզբնական փուլում այն տպավորությունն էր, որ Թրամփն այլ ելք չունի, քան ցուցարարների դեմ զորք հանելը, այն էլ՝ երկրի ներսում զորքերի կիրառման օրենսդրական թույլտվություն ունեցող նահանգապետների մի զգալի մասին բացահայտ սաբոտաժի պայմաններում: Բայց այստեղ էլ Թրամփն ավելի խորամանկ դուրս եկավ. ցուցարարների դեմ ուժայիններին կիրառեց միայն ամենասուր դեպքերում եւ փոխարենը՝ հիմնական հարվածն ուղղեց «հեղափոխականների» ֆինանսական հոսքերի ուղղությամբ, ու երբ ցուցարարների ներքին օղակները կտրվեցին փողից, հանգիստ վերադարձան իրենց տները: Եվ փաստն այն է, որ այս երկու խոշոր հարվածներից հետո, թեեւ Թրամփի վարկանիշը որոշակիորեն նվազեց, իսկ լիբերալ քարոզչամեքենան նրա հիմնական մրցակից Բայդենի համար սկսեց ավելի մեծ վարկանիշներ նկարել, բայց նաեւ վերջին մեկ-երկու շաբաթների ցուցանիշները հուշում են, որ Թրամփի դիրքերն արագորեն ամրապնդվում են: Այսինքն՝ ամենահավանական սցենարն է, որ հոկտեմբերին՝ նախագահական ընտրությունների պահին նա կունենա հաղթական վարկանիշ: Իսկ դա նշանակում է, որ իրավիճակը փոխելու համար ուլտրալիբերալ գլոբալիստներին պետք են նոր ցնցումներ առաջ բերել: Ընդ որում, եթե չի ստացվում ԱՄՆ-ի ներսում, ուրմեն կարելի է փորձել դրսում:

 

ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՅԹԵՑՆԵԼՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ

Վերադառնալով Լիբանանին` նկատենք, որ եթե հաջողվի տեղի ունեցած պայթյունը վերածել քաոսի ու այն ծավալել Սիրիայի ուղղությամբ, ապա հնարավոր է Թրամփի գլխին եւս մեկ խաղ սարքել: Նկատի ունենք, որ լիբանանյան այդ պայթյունի քաղաքական հետեւանքների մեջ հնարավոր է ներքաշել Իսրայելին, որը այլ երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Իրանի մասնակցությամբ մեծ կամ փոքր բախումային իրավիճակ ստեղծելու ամենահեշտ ուղիներից մեկն է: Հաշվի առնելով, որ զուգահեռաբար Սիրիայում եւս ռուս-ամերիկյան մինի բախումների հրահրման փորձերը վերջին ժամանակներս դարձել են առավել քան հաճախակի: Օրինակ բերենք թեկուզեւ վերջին դեպքը, երբ հրթիռային հարվածի ենթարկվեց Սիրիայի քրդական գոտում գտնվող ամերիկյան բազաներից մեկը: Այն, որ քրդական զինված խմբավորումներին զուգահեռ այնտեղ գործում են ուղղակիորեն լիբերալ ֆինանսավորում ունեցող տարբեր ռազմական կառույցներ, հին փաստ է, ու մյուս կողմից ամերիկացիները, չգիտես ինչու, Սիրիայում իրենց դեմ ցանկացած քայլի տակ առաջին հերթին փորձում են ռուսական հետք գտնել: Եվ այս դեպքում էլ լիովին անհասկանալի է, թե ով է հարվածել ամերիկյան բազային: Բայց գրեթե անմիջապես շրջանառության մեջ դրվեց վարկած, թե առանց ռուսների հանձնարարությամբ նման հարված չէր լինի: Մի խոսքով, այն, որ վերջին շաբաթներին Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ Աֆղանստանի շուրջ ռուս-ամերիկյան հարաբերությունները, ընդ որում, ռազմական հողի վրա, սրելու ակտիվ փորձեր են արվում, գնալով ակնհայտ է դառնում: Եվ սա այն դեպքում, երբ ռուսներն իրենց հերթին են անմիջապես սեփական սահմանների հարեւանությամբ բավականին ծանր եւ պայթյունավտանգ փաստի առաջ կանգնել: Խոսքը՝ Բելառուսի մասին է:

 

ԾԵՐՈՒԿՆ ԱՆՏԱՆԵԼԻ Է ԴԱՐՁԵԼ

Հետխորհրդային տիրույթում ամենաերկարակյաց գործիչներից մեկը՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, որը շուրջ 2,5 տասնամյակ ռուսներից  տասնյակ միլիարդավոր դոլարների օգուտ է ստացել ու լավ տրամադրությամբ  իրեն սիրում է համարել Մոսկվայի թիվ մեկ դաշնակից, հերթական նախագահական ընտրությունների շեմին հանկարծ որոշեց ձերբակալել ՌԴ քաղաքացիների մի ամբողջ խմբի: Բատկան նրանց մեղադրում է ընտրությունների ժամանակ խառնաշփոթ ստեղծելու եւ Մոսկվային հաճո թեկնածուի ընտրվելն ապահովելու ծրագրերի մեջ: Այդպես է, թե` ոչ թողնենք ժամանակն ապացուցի, սակայն իրողությունն այն է, որ ամենեւին էլ այս ընտրությունները չեն Մոսկվայի հետ Բելառուսի հարաբերությունների նման աննախադեպ սրացման պատճառը: Ինչպես հայտնի է, Բելառուսն ու ՌԴ-ն ունեն միութենական պետություն ստեղծելու ստորագրված պայմանագրեր: Եվ ահա բատկան այդպես էլ այդ ուղղությամբ կոնկրետ քայլ չկատարելով, այնուամենայնիվ, չի էլ հրաժարվում այդ պայմանագրերից: Իմաստն էլ է անհասկանալի. հենց նման քաղաքական հեռանկարների համար է, որ Մոսկվան տարիներ շարունակ տասնյակ միլիարդավոր դոլարներ է նվիրել Լուկաշենկոյին: Եթե չլինի ընդհանուր պետության տեսլականը, ՌԴ-ն, բնականաբար, նման ֆինանսավորում հատկացնելու ցանկություն հազիվ թե ունենա: Այդ դեպքում Լուկաշենկոյին կմնա փող խնդրել Արեւմուտքից: Իսկ Եվրոպային, իհարկե, ձեռնտու է Բելառուսը պոկել ՌԴ-ից, բայց հաստատ առանց քաղաքական ծերուկ Լուկաշենկոյի: Մի խոսքով, բատկան երկար ժամանակ փորձեց այդ երկու հակադիր շահերի մեջ մանեւրել, սակայն արդեն անցած տարվա վերջից Մոսկվան հարցը շատ կոնկրետ է դրել՝ գնում ենք ընդհանուր պետության ուղղությամբ, եւ օժանդակությունը շարունակվում է, կամ չենք գնում, եւ հարաբերություններն անցնում են կոմերցիոն դաշտ: Ու Լուկաշենկոյի համար վիճակը սրվեց նաեւ նրանով, որ ընտրություններ են սպասվում: Այսինքն՝ առանց Մոսկվայի առաջարկության շատ մեծ է 2014 թվականի ուկրաինական մայդանի կրկնությունը: Իսկ ահա Մոսկվան հարցնում է. հանուն ինչի՞ պետք է աջակցենք: Եվ ահա այս ֆոնին էլ բատկան գնաց աննախադեպ քայլի՝ կալանավորեց ՌԴ քաղաքացիներին՝ Մոսկվային մեղադրելով իրեն տապալելու փորձի մեջ, ապա նաեւ սպառնալով, որ եթե ինքը տապալվի, եւ Բելառուսում արեւմտյան տիպի մայդան տեղի ունենա, ապա  դա ցնցումային կդառնա ողջ Ռուսաստանի համար: Այն, որ բացարձակ դիկտատորի տպավորություն թողնող Լուկաշենկոյին  ուղղորդողներ կան, պնդում են տարբեր աղբյուրներ: Իհարկե, Լուկաշենկոն նաեւ Բելառուսի դերն է գերագնահատում. այդ երկրի ուկրաինականացումը միգուցե Մոսկվայի համար տհաճ լինի, բայց անհասկանալի է, թե ինչու պետք է ցնցումներ առաջացնի: Սակայն այն պահին, երբ մոսկովյան ողջ ուշադրությունը ֆիքսվել է բելառուսական ուղղությամբ, Մերձավոր Արեւելքում մեծ պայթյունը հազիվ թե այս պահին երազանքների գագաթնակետ լինի: Ու չմոռանանք, որ այս ամենին զուգահեռ Մոսկվայի համար պայթյունավտանգ իրավիճակ սարքվեց նաեւ հարավկովկասյան հարթակում, որտեղ Թուրքիայի հետ բախումը հնարավոր եղավ կասեցնել միայն ՌԴ հարավային ռազմական օկրուգի մասշտաբային զորավարժությունների միջոցով: Այն, որ այս բոլոր վտանգավոր ցնցումների տակ հեշտ է տեսնել սորոսանման գլոբալիստների հետքը, փաստ է: Փաստ է նաեւ, որ հիմնական նպատակներից մեկը ամերիկյան ընտրություններն են. եթե Թրամփը մնա իր պոստին, նրա նախագահության երկրորդ փուլը գլոբալիստների համար կարող է մահացու դառնալ: Ամեն դեպքում, մեծ հանգուցալուծումը մոտենում է ընդամենը երկու ամսից:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ






«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top