«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչը Նուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը Նման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. Շարմազանով Զելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա «Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)

XXI ԴԱՐԻ ԵՆԻՉԵՐԻՆԵՐԸ

Արխիվ 16-20

Լրատվականները հաղորդում են, որ Հ1-ի հաղորդավար, լուրերի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Սարդարյանը, օրերս անդրադառնալով օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցած ահասարսուռ պայթյունին, որը համարվում է մարդկության պատմության մեջ ոչ միջուկային ամենզհուժկու եւ սարսափելի պայթյուններից մեկը, գրել է, որ «Բեյրութում ցույց տվեցին, թե ինչպես պետք է պայթեցնել Ձյունիկի շենքը»: Ծայրահեղ ցինիզմեւ մարդատյացություն: Այդպիսին է այս խունտայի դեմքը, եւ տեսնելով այդպիսի մոտեցումը, հասկանում ես, թե ինչպես բարեկիրթ Գերմանիայում նացիստների օրոք սկսեցին մարդկանց մաշկից լուսամփոփ սարքել:

 

ՆՈՐ ՍԵՐՆԴԻՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒՄ ԵՆ ՈՐՊԵՍ ԹՈՒՐՔ

Ինչպե՞ս էր գործում ենիչերիների ինստիտուտը Օսմանյան կայսրությունում: Հայերի եւ այլ Արի ազգերի ընտանիքներից տղաներին առեւանգում էին ու դաստիարակում որպես թուրք: Ստացվում էին թուրքական դաժանությամբ եւ նենգությամբ օժտված, բայց միաժամանակ գենետիկայի զորությամբ քաջ եւ խիզախ ասկյարներ, ովքեր բազմապատիկ ավելի վտանգավոր էին բուն թուրքերից, ում սովորույթն է բորենու ոհմակով հարձակվել անզենների վրա: Սերմնագողությունը մեր թշնամիների ավանդական զենքն է, հիշենք թեկուզ մահամերձ Սասնա Դավթի խոսքը. «Իմ ցեց իմ անձից է, իմ սերմն ինձ սպանեց»: Հիշենք նաեւ, որ Բելը կիսով չափ հայկական արյուն ուներ...

Սակայն XXI դարում սերմնագողության տեխնոլոգիան կատարելագործվել է: Եթե հազարամյակներ շարունակ թշնամի տեսակները ձգտում էին հայից ստանալ խառնածին ժառանգներ, իսկ միջնադարում թուրքն առեւանգում էր հայերի արու զավակներին, ապա այսօր սրընթաց տեմպերով Հայաստանի դպրոցները փոչձում եմ վերածել ենիչերիների, կամ Բելի ճտերի դարբնոցների... Ահա ինչ զարհուրելի իրողություն է արձանագրում քաղաքագետ Գեղամ Պետրոսյանը. «Մարիա Կարապետյանը եւ Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»: Նույն անձերը թուրքերի հետ համատեղ հրատարակել են դպրոցում պատմության դասավանդման վերաբերյալ ուղեցույցներ, որտեղ Հայկական լեռնաշխարհի փոխարեն գրել են Անատոլիա եւ Կովկաս, ինչպես` թուրքերը: Քննադատել ու մեղադրել են հայ դպրոցական դասագրքերի հեղինակներին, որ պատմական Հայաստանի վրա գրել են` Հայաստան, այլ ոչ թե Թուրքիա եւ Իրան: Մեղադրել են, որ 2016 թ.-ի ապրիլյան մեր հաղթանակը ներկայացրել ենք պատմության դասագրքերում եւ վրդովվել, թե ինչի ենք ադրբեջանցիներին մեզ թշնամի համարում: Բողոքում են թե, ինչո՞ւ է մեր պատմության դասագրքերում թուրքը ներկայացվում թշնամու կերպարով: Այս ամենը ոչ այլ ինչ է, քան սրբապղծություն Հայաստանի Հանրապետության, Արցախի Հանրապետության , մեր ազգային արժեքների, Եղեռնի զոհերի, Արցախյան ազատագրական ու Ապրիլյան պատերազմի հերոսների հանդեպ»:

Հիշեցնենք, որ Մարիա Կարապետյանը ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի կազմակերպիչն էր, իսկ Սոս Ավետիսյանը սորոսական բուրգի ոչ պաշտոնական, սակայն շատ ազդեցիկ կուրատորներից մենկն է, եւ անգամ հարց է` նա՞ է ավելի ազդեցիկ, թե՞ Լարիսա Մինասյանը... Այսինքն` սրանք, անշուշտ Նիկոլի գիտությամբ եւ զորակցությամբ, մշակել են կրթական հայեցակարգ, որով հայ դպրոցականից պիտի թուրք կերտեն: Իսկ Լանզարոտեի եւ Ստամբուլյան կոնվենցիաները կոչված են ոչ միայն պղծելու մանուկներին, այլեւ առավելագույնս կտրելու ծնողների եւ ընտանիքի ազդեցությունից: Որպեսզի ընտանիքը չարթնացնի հայ մանուկի գենետիկ հատկությունները եւ չխանգարի նրանից այլասերված թուրք կերտելու... Սա ավելի հրեշավոր ոճիր է, քան 1915-ի ցեղասպանությունը, քանզի այժմ ուզում են ցեղասպանել ոչ թե մարմինները, այլ հոգիները: Եվ երբ սորոսականներն ասում են, որ թուրքական բանակը չի ներխուժի Հայաստան` կոտորելու ՀՀ բնակչությանը, ճիշտ են ասում, բայց` միայն ճշմարտության կեսը: Ինչո՞ւ ներխուժեն, եթե 10 տարի հետո լինելու է որպես թուրք մեծացած ու դաստիարակված սերունդ:

ԸՄԲՈՍՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԵԼ ԱՅԼԵՎՍ ՈՒՇ Է

Այս ամենի առնչությամբ լեգենդար հետախույզ Գեւորգ Գեւորգյանը նկատում է. «Բաց հասարակությունների` գլոբալիզմի դրածոները, 2 տարի է մեր երկրի իշխանության կարեւորագույն օղակներում են, որպեսզի տարատեսակ «բարեփոխումներով» հիմնահատակ ջնջեն ազգայինը: Քանդում են հայ դպրոցը, աղավաղում են հայագիտությունը, նսեմացնում են մեր մշակույթը, պղծում ու «սրբագրում» են մեր պատմությունը, վարկաբեկում Հայ առաքելական եկեղեցին, փորձում են թուլացնել Բանակը: Ապազգայինները համակարգված աշխատում են` լծված պետականաքանդ գործին, լավ հաշվարկված ջանքեր են գործադրում Հայաստանը վերածելու փորձադաշտ-տարածքի: Բայց այդ հաշվարկներում մոռացել են ամենագլխավորը` մենք ազգային ինքնության պահպանման գերբնական ուժ ունեցող ԱԶԳ ենք, այդ ուժի շնորհիվ ենք հազարամյակներ հարատեւում եւ, որ այդ ուժը ոչ միայն հարատեւման, այլեւ ապազգայիններից երկիրը ազատելու համար է»:

Եվ նման է, որ պղծարյուն խունտայից ազատագրվելու մեծ ըմբոստության կայծերը գեներացվում են Ամուլսարի չոր քարերի մատույցներում, եւ այդտեղից է բռնկվելու ընդվզման հրդեհը...

Եվս մեկ ամսով արտակարգ դրությունը երկարացնելը, իսկ այնուհետ ԱԺ-ով առանց արտակարգ դրության խաղաղ հավաքներն արգելելու ծրագրերի մշակման նպատակը պարզ է: Այն է` կանխել Երեւանում մեծ ցույցերի մեկնարկը: Սրանք այնքան են ցինիկացել, որ կլոուն Հայկոն արդեն ինքն է բետոնապատում Մաշտոցի պուրակը, որի համար ժամանակին իբր թե պայքարում էր: Սակայն Ամուլսարում չի դադարում բնապահպան ցուցարարների եւ ոստիկանության հակամարտությունը, թեեւ ոստիկանությունը շատ բիրտ է գործում: Խորհրդանշական է, որ ոստիկանները միաժամանակ ձերբակալեցին ապրիլյան պատերազմի հերոսներից մեկին, թշնամու երեք տանկ ոչնչացրած, Մարտական Խաչի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանին եւ ԵՊՀ Ուսանողության հետ աշխատանքի կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանին, ումից վարչախումբը ոչ մի կերպ չի կարողանում ձերբազատվել: Պատերազմի հերոսը եւ ուսանողության հարգանքը վայելող երիտասարդ ՀՀԿ-ական գործիչը` Ամուլսարի առաջնագծում, սինթեզ, որը մահացու վտանգ է խունտայի համար: Ի դեպ, նկատվում է ՀՀԿ կառույցների կազմակերպչական ակտիվության կտրուկ աճ, եւ դրան խունտան արձագանքում է ստանդարտ ստոր ձեւով: Ինչպես նկատում է Արմեն Աշոտյանը. «Սերժ Սարգսյանի նկատմամբ գործեր սարքելու մոլուցքի շրջանակներում կալանավորել են Ռոբերտ Նազարյանին, ով հրաժարվել է Նիկոլի քյանդրբազների կողմից հորինված եւ պարտադրվող կեղծ ցուցմունք տալ երրորդ նախագահի դեմ: Նման գործերի բաղադրատոմսը շատ պարզունակ է: Ընտրվում է հերթական թիրախը, հարուցված որեւէ գործի շրջանակներում մարդկանց վրա ճնշում է գործադրվում «ցուցմունք ազատության դիմաց» բանաձեւով իրենց սուտ մեղադրանքը սարքելու համար: Եվ շոուն պատրաստ է: Այս բանաձեւը աշխատում է, երբ դիմացինը թույլ եւ բարոյականության հետ խնդիրներ ունեցող մարդ է: Սակայն Ռոբերտ Նազարյանն ապացուցում է, որ Հայաստանում կան, եղել են եւ կլինեն անկոտրում, բարոյական եւ պինդ տղերք, ում ապրած կյանքը եւ սկզբունքերը նիկոլական թայֆեն փուռը տալ չի կարող»:

Սակայն խունտայի գնացքն արդեն գնացել է: Վաղ թե ուշ ոստիկանությունն Ամուլսարում համը հանելու է, եւ Երեւանում անկախ արգելքներից զանգվածային բողոքների բռնկումը դառնալու է անխուսափելի: Եվ Աստված հեռու պահի Նիկոլին արյուն թափելու գայթակղությունից...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ






«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top