Հայաստանում կորոնավիրուսի վարակակիրների թիվն ավելացել է 166-ով
Արխիվ 16-20
Հայաստանում օգոստոսի 7-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 166 նոր դեպք է գրանցվել, մահացել է 5 մարդ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսպիսով՝ օգոստոսի 7-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 39985 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 6972 մարդ, կատարվել է 172994 թեստավորում, առողջացել է 32008 վարակված։
Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 777 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 228 -ն են: