Պաշտոնական. Բրազիլացի հարձակվողը կարիերան կշարունակի «Բարսելոնայում»
Արխիվ 16-20
«Բարսելոնան» պայմանագիր է ստորագրել բրազիլական «Սան Պաուլուի» հարձակվող Գուստավո Մայայի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կատալոնական ակումբը 19-ամյա բրազիլացու տրանսֆերի համար վճարել է 4,5 միլիոն եվրո։
Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 300 միլիոն եվրո։
Կողմերի միջև պայմանագիրը գործելու է մինչև 2025 թվականի ամառ։
«Բարսելոնան» ավելի վաղ վճարել էր 1 միլիոն եվրո, որպեսզի ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու առաջնային իրավունք ունենա։ Այժմ թիմը հատկացրել է ևս 3,5 միլիոն եվրո։