Թուրքիան սադրում է Ռուսաստանի բանակին
Արխիվ 16-20
Չնայած Իդլիբի դեէսկալացիայի գոտու վերաբերյալ ստորագրված փոխըմբռնման հուշագրին, Թուրքիան իր անգործությամբ հրահրում է ռուսական զինված ուժերին ակտիվ գործողությունների։ «Ռուսական գարուն» կայքին այդ մասին մանրամասներ է պատմել ռազմական աղբյուրը։
Ըստ այդմ, հերթական անգամ Թուրքիան հրաժարվել է մասնակցել Իդլիբում ռուս-թուրքական համատեղ պարեկությանը։ Մերժման պատճառը մնում է նույնը՝ Անկարայի պատասխանատվության գոտում գտնվող պարեկության երթուղու ամբողջ հատվածում անվտանգությունն ապահովելու հնարավորության բացակայությունը։
Դամասկոսում համատեղ համակարգող կենտրոնի ներկայացուցչի հայտարարության համաձայն, թուրքական կողմի հրաժարվելու մտացածին պատճառները հուշագրի պայմանների ուղղակի չկատարելու ու երկկողմ պայմանավորվածությունների պայմանների ձախողումն են: Հուլիսի վերջից շարունակվող Անկարայի անգործությունը սպառնալիքի տակ է դնում կարգավորման ողջ համատեղ գործընթացը։
ՌԴ Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի առաջադրանքների կատարումը խափանելու համար՝ Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռուսական զորակազմի հրամանատարությունը պատրաստ է իր վրա վերցնել առկա բոլոր ուժերով եւ միջոցներով M4 մայրուղու անվտանգության ապահովման պարտականությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ընդ որում, անհրաժեշտ է ընդլայնել Իդլիբի դեէսկալացիայի գոտու հյուսիսին ռուսական կողմի ազդեցության գոտին։ Եթե Թուրքիան հետագայում էլ խուսափի համաձայնագրի պայմանների կատարումից, դա պետք է արվի, հայտնել են Սիրիայում ուժային գերատեսչության ներկայացուցչությունում: