ԵԼ. «Բազելն» ու «Վուլվերհեմփթոնը» ևս 1/4 եզրափակիչում են. Հայտնի են բոլոր զույգերը
Արխիվ 16-20
Կայացան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի վերջին երկու հանդիպումները։
Առաջին խաղում շվեցարական «Բազելը» սեփական հարկի տակ ընդունեց «Այնտրախտին» և առավելության հասավ նվազագույն` 1-0 հաշվով։
Ընդհանուր դիմակայությունում «Բազելը» հաղթեց 4-0 հաշվով և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։
«Վուլվերհեմփթոնը» ևս 1-0 հաշվով ավարտեց «Օլիմպիակոսի» հետ հանդիպումը։
Երկու խաղերի արդյունքում «Վուլվզը» հաղթեց 2-1 հաշվով և դուրս թողեց հույներին հետագա պայքարից։
Այսպիսով հայտնի դարձան Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի բոլոր զույգերը։
«Վուլվերհեմփթոն» – «Սևիլիա»
«Մանչեսթեր Յունայթեդ» – «Կոպենհագեն»
«Ինտեր» – «Բայեր»
«Շախտյոր» – «Բազել»
Նշենք, որ քառորդ եզրափակիչի հանդիպումները կայանալու են օգոստոսի 10-ին և 11-ին։