Արթուր Սարկիսովը հեռացավ «Ենիսեից»
Արխիվ 16-20
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը հեռացել է Կրասնոյարսկի «Ենիսեից», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշվում է ,որ ֆուտբոլիստն ինքն է հեռանալու ցանկություն հայտնել, սակայն որևէ պատճառ չի նշել։
«Շնորհակալություն եմ հայտնում երկրպագուներին այս ամբողջ տարիների համար, որ միասին անցկացրել ենք: Կարող եմ վստահությամբ ասել, որ Կրասնոյարսկը դարձել է իմ երկրորդ տունը»,-իր ինստագրամյան էջում գրել է Սարկիսովը։
Հիշեցնենք, որ 33-ամյա հարձակվողը «Ենիսեին» միացել էր 2016 թվականին։