Լաս Վեգասում՝ Փառքի ծառուղում, կտեղադրվի ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անվանական աստղը
Արխիվ 16-20
2020 թ. սեպտեմբերի 21 ին՝ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին,Լաս Վեգասում՝Փառքի ծառուղում,կտեղադրվի երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ ԱՐՄԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ անվանական աստղը։ Այս առիթով ԱՐՄԱՆ ՀՈՎՀՀԱՆԻՍՅԱՆԸ դիմել է իր հանդիսատեսին ասելով.
<<Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը Դուք եք՝ իմ շատ սիրելի հանդիսատես։Երեկ, այսօր ու վաղն էլ, միշտ Ձեզ հետ եմ կիսել իմ հաջողությունները ,եւ Ձեզ եմ շնորհակալ լինելու իմ ստեղծագործական կյանքի ուրախություններով։
Ահա եւս մեկ առիթ։
2020 թվ. սեպտեմբերի 21 ին՝ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին,Լաս Վեգասում՝Փառքի ծառուղում,կտեղադրվի իմ անվանական աստղը։
Ու քանի որ իմ անվան ամեն տառի կայացման ընթացքին Դուք կաք,սա ոչ միայն իմ,այլ իմ եւ Ձեր տոնն է եւ հաջողությունը։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ում ընկերական աստղի փայլի ներքո է անցնում իմ կյանքը։Աստված օրհնի Մեզ ու մեր Երկիրը։Կհանդիպենք սեպտեմբերի 21 ին Լաս Վեգասում>>։