Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի սրտերն այլևս ազատ չեն
Արխիվ 16-20
Համացանցի օգտատերերը քննարկում են Սոֆի Մխեյանի և Նազենի Հովհաննիսյանի լուսանկարը, որը Սոֆին հրապարակել է Ինստագրամում։
Անցած կիրակին Սոֆին ու Նազենին անցկացրել են Գեղարքունիքի մարզում։ Սոֆին նկար է հրապարակել, որտեղ ինքն ու Նազենին են, իսկ հետևի ֆոնի վրա երկու տղամարդ, որոնց դեմքերը ծածկված են իմոջիներով։
Սոֆին գրել է ՝ ընկերներ, բայց մեկնաբանություններում կասկածանքներ են հայտնել, թե ինչու՞ են թաքցրել դեմքերը, եթե պարզապես ընկերներ են և գուցե երկու ընկերուհիների կյանքում կա՞ն նրանք, ում սպասել են։
Ի դեպ Սոֆին լուսանկարին կից դրել է #abba հեշտեգը, ակնարկելով խմբին, որտեղ ամուսնացած էին կատարողները միմյանց հետ։