Ըմբշամարտի երիտասարդական առաջնությունը կանցկացվի առանց հանդիսականների և լրագրողների
Արխիվ 16-20
Օգոստոսի 7-ին կմեկնարկի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Մրցումային առաջին օրը մրցագորգ դուրս կգան ազատ ոճայինները։
Առաջնությանը մասնակցելու է 60 ըմբիշ՝ Հայաստանի բոլոր մարզերից և Արցախից։
Մամուլի բաժնի փոխանցմամբ` խստորեն պահպանվում են Պարետատան կանոնները։
Բոլոր մասնակիցները, մարզիչները, տեխնիկական և բժշկական անձնակազմը թեստավորվել են։
Առաջնությունն անցկացվելու է փակ ֆորմատով. Թույլ չի տրվելու ոչ երկրպագուների և ոչ էլ լրագրողների մուտքը։
Առաջնությունը խստորեն վերահսկվելու է։
Առաջնության անցկացումն օրհասական անհրաժեշտություն է, քանի որ պետք է ձևավորվեն Հայաստանի հավաքականները՝ հետագա մրցումներին մասնակցելու և ուսումնամարզական հավաքներ անցկացնելու համար։