ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են տեսակոնֆերանսի
Արխիվ 16-20
Այսօր ՈՒԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիաների գլխավոր քարտուղարները մասնակցել են ՈՒԵՖԱ-ի կողմից կազմակերպված տեսակոնֆերանսի՝ քննարկելու ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերի (ակումբային, ազգային և երիտասարդական հավաքականների) վերսկսումը։
ՀՖՖ-ի փոխանցմամբ` մանրամասնորեն քննարկվել են ազգային հավաքականների՝ սեպտեմբերին կայանալիք հանդիպումների հետ կապված խնդիրները:
Տեսակոնֆերանսում նշվել է, որ ՈՒԵՖԱ-ն և ազգային ասոցիացիաները պետք է շարունակեն սերտ համագործակցությունը, որպեսզի կարողանան ապահովել հանդիպումների պատշաճ անցկացումը:
Ինչպես ՈՒԵՖԱ-ն, այնպես էլ ազգային ասոցիացիաները կարևորում են երկրպագուների առկայությունը մարզադաշտերում, սակայն COVID-19-ի համաճարակով պայմանավորված՝ իրավիճակը Եվրոպայում առայժմ շատ անկայուն է: ՈՒԵՖԱ-ն ուշադրությամբ հետևելու է իրավիճակի զարգացմանը տարբեր երկրներում՝ հասկանալու՝ որքանով է հնարավոր փոփոխել հանդիպումներն առանց հանդիսականների անցկացնելու որոշումը:
Քննարկվել են նաև երիտասարդական և պատանեկան հավաքականների մասնակցությամբ մրցաշարերը, ներառյալ այդ հանդիպումների մեծ մասը 2021թվականի գարուն տեղափոխելու հնարավորությունը: