Զելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուր Ռուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմին Ռուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչը Նուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակով Անչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. Forbes Կարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանը

Շահերի բախման հիմքով Արսեն Թորոսյանի նկատմամբ վարույթ է հարուցվել

Արխիվ 16-20

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով վարույթ է հարուցել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ։

Վարույթի հիմքը գրությունն է, ըստ որի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագիր։

«Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։

2016 թվականի հունվարի 20-ից 2017 թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։ 

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պարզել է.

«1. 2020 թվականի հուլիսի 28-ին Հանձնաժոովը [email protected] էլեկտրոնային փոստային հասցեին ստացել է «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության լրագրող Դիանա Ղազարյանի (այսուհետ՝ Դիմումատու) դիմումը։

 

2. Ըստ Դիմումատուի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը 2019-2020թթ․ «Միբս» ընկերության հետ, որի տնօրենը հանդիսանում է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, կնքել է ընդհանուր մեկ հարյուր քսանչորս միլիոն (124 000 000) ՀՀ դրամ արժողությամբ վճարովի ծառայությունների մատուցման 5 պայմանագրեր։ Դիմումատուն տեղեկացրել է նաև, որ «Միբս» ընկերության առաջին տնօրենը 2011 թվականի ապրիլի 14-ից 2016 թվականի հունվարի 20-ը հանդիսացել է Արսեն Թորոսյանը։

2016 թվականի հունվարի 20-ից 2017թվականի հունվարի 10-ը տնօրենի պաշտոնում եղել է Արսեն Թորոսյանի կինը՝ Վարդանուշ Թևանյանը, այնուհետև 2017 թվականի հունվարի 10-ից 2018 թվականի մայիսի 29-ը տնօրեն է հանդիսացել Արսեն Թորոսյանը։

 

3. Դիմումատուն խնդրել է կատարել ուսումնասիրություն և պարզել առողջապահության նախարարության և «Միբս» ընկերության միջև կնքված պայմանագրերում շահերի բախման դեպքի առկայությունը:

 

Ուսումնասիրելով դիմումը և դիմումում նշված փաստերի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվական բազաներում առկա տեղեկատվությունը՝ Հանձնաժողովն արձանագրում է հետևյալը.

 

4. ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգում առկա «Միբս» ընկերության վերաբերյալ տվյալների համաձայն՝
 

ա/ «Միբս» ՍՊ ընկերությունը (նախկին անվանումը՝ «Կենսաբանական համակարգերի միջազգային ինստիտուտի բժշկաախտորոշիչ կենտրոն-Երևան»), այսուհետ՝ Ընկերություն, հիմնադրվել է 2011 թվականի ապրիլի 14-ին՝ Արսեն Թորոսյանի հայտի հիման վրա,

բ/ Ընկերության գործունեության հասցեն է՝ ՀՀ, Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան փողոց, 228,

գ/ Ընկերության 30.12.2015թ. որոշմամբ Արսեն Թորոսյանը ազատվել է տնօրենի պաշտոնից և Ընկերության տնօրեն է նշանակվել է Վարդանուշ Թևանյանը ( փոփոխությունը գրանցվել է` 20.01.2016թ.):

դ/ Վարդանուշ Թևանյանը ընկերության տնօրենի պաշտոնն զբաղեցրել է մինչև՝ 2017թ. հունվարի 10-ը,

ե/ 2017թ. հունվարի 10-ից մինչև 2018թ մայիսի 29-ը Ընկերության տնօրենի պաշտոնն զբաղեցրել է Արսեն Թորոսյանը,

զ/ 2018թ մայիսի 29-ից Ընկերության տօրենի պաշտոնը զբաղեցնում է Վարդանուշ Թևանյանը:

 

5. ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարագրված տվյալների համաձայն՝
 

ա/ Արսեն Թորոսյանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնն զբաղեցնում է 2018 թ. մայիսի 12-ից,

բ/ Արսեն Թորոսյանի կինն է Վարդանուշ Թևանյանը,

գ/ Նախարար Արսեն Թորոսյանի և իր կնոջ՝ Վարդանուշ Թևանյանի անձնական տվյալները համընկնում են Ընկերության տնօրեն հանդիսացող անձանց անձնական տվյալների հետ,

դ/ Արսեն Թորոսյանի հաշվառման հասցեն Ընկերության գործունեության հասցեն է՝ ՀՀ, Երևան, Նորք-Մարաշ, Արմենակյան փողոց 228:

 

6. ՀՀ ֆինանսների նախարարության armeps.am կայքի «հաշվետվություններ և վերլուծություններ» բաժնի պայմանագրեր դաշտի համաձայն՝ «Միբս» ՍՊ ընկերության հետ 2019-2020թթ. ընթացքում կնքել է թվով հինգ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր մեկ հարյուր քսանչորս միլիոն ութսունութ հազար (124 088 000) ՀՀ դրամ արժողությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը նախարար Արսեն Թորոսյանի անհատական հրամանների հիման վրա, ընդ որում երեք պայմանագրի կնքման գործընթացը եղել է «մեկ անձից գնում» ընթացակարգով:

 

7. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոն զբաղեցնող անձն իր լիազորություններն իրականացնելիս կատարում է գործողություն կամ ընդունում որոշում, որը ողջամտորեն կարող է մեկնաբանվել որպես իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվել:

8. Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ պաշտոն զբաղեցնող անձի՝ իր կամ իր հետ փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է անձի լիազորությունների շրջանակում այնպիսի գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը (այդ թվում` կոլեգիալ մարմնի կազմում որոշում ընդունելուն մասնակցելը), որը թեև ինքնին օրինական է, սակայն հանգեցնում կամ նպաստում է կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաև իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը.

9. «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանձնաժողովը քննում է պետական պաշտոն զբաղեցնող անձանց … կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման դեպքերի վերաբերյալ դիմումներ:

10. Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը պետական պաշտոն զբաղեցնող անձանց … կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքերի առկայության պարագայում հարուցում է համապատասխան վարույթ:

 

Հաշվի առնելով նշված փաստական հանգամանքները և հիմք ընդունելով Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը և ղեկավարվելով Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասով, հանձնաժողովը որոշել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Գևորգի Թորոսյանի կողմից «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված իրավիճակային շահերի բախման առերևույթ դեպքի հիմքով հարուցել վարույթ»։

 






Զելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչըՆուբարաշեն ՔԿ-ում Շմայսի Ռոբը հրաժարվել է ամեն տեսակի իրավունքներից. ԴՕԿ կուսակցությունն ահազանգում է Meta-ն սկսում է օգտագործել Եվրոպացի օգտատերերի բովանդակությունը՝ AI-ի ուսուցման նպատակովԱնչելոտին 2026-ին կվերադառնա «Ռեալ». Marca Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստները. ForbesԿարինա Ակոպովա և Նիկիտա Ռախմանին զույգը հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո Սլովենիայում գողացել են Մելանյա Թրամփի արձանըՆման շոուների նպատակը պարզ է. շողոքորթել Արեւմուտքին. ՇարմազանովԶելենսկին լքեց Թուրքիան և մեկնեց Ալբանիա«Մա՛մ,բաց թո՛ղ ինձ երկինք»․ էջմիածնում սպանված 22-ամյա Պարգևն ու բանտի «Գոջոյի» «բեզպրեդել» որդիները․ դաժան ծեծի հետքերով (Video)Տիկնիզյանը բարձրակարգ խաղացող է.«Սևիլյայի» ներկայացուցիչը` հնարավոր տրանսֆերի մասին Այս պահին Սպերցյանին ավելի լավ է մնալ «Կրասնոդարում».ՕլուսեգունԻ՞նչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԽՍՀՄ դպրոցական ճաշարանների լավագույն ուտեստներըԱլիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համար
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top