Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունները կրկին հետաձգվել են
Արխիվ 16-20
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի (UWW) գործադիր խորհուրդը տեսակապով հերթական քննարկումն է կազմակերպել և որոշում կայացրել նորից հետաձգել Եվրոպայի պատանիների ու երիտասարդական առաջնությունները։
Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Այս որոշումը պայմանավորված է Եվրոպայում կորոնավիրուսի համաճարակի սրացման հետ։
Նախնական որոշում էր կայացվել պատանիների ԵԱ-ն անցկացնել հոկետմբերի 5-ից 11-ը Լեհաստանում, իսկ երիտասարդներինը՝ հոկտեմբերի 19-ից 15-ը Հյուսիսային Մակեդոնիայում։
«Կշարունակենք գնահատել համաշխարհային իրավիճակը համաճարակի հետ կապված։ Մենք լուրջ պատասխանատվություն ենք կրում մարզիկների անվտանգության ու առողջության համար։ Երբ վստահ լինենք, որ կարող ենք հաջողությամբ մրցել, նորից գոտեմարտեր կլինեն»,-ասել է UWW-ի նախագահ Նենադ Լալովիչը։
Գործկոմի հաջորդ նիստը, որտեղ պետք է քննարկվի մրցաշրջանի օրացուցային ծրագիրը, տեղի կունենա սեպտեմբերին։