Պաշտոնական. Ալեքսիս Սանչեսը ` «Ինտերի» ֆուտբոլիստ
Արխիվ 16-20
Միլանի «Ինտերը» պաշտոնապես հայտարարեց Ալեքսիս Սանչեսի հետ պայմանագիր կնքելու մասին։
Չիլիացի հարձակվողը հանդիսանում էր «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ և 2019/20 մրցաշրջանում վարձավճարով էր հանդես գալիս «Ինտերում»:
Այժմ ֆուտբոլիստը դարձել է իտալական ակումբի լիարժեք խաղացող։
Միլանյան ակումբը ֆուտբոլիստի հետ կնքել է 3 տարվա պայմանագիր:
Սանչեսն «Ինտերի» կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: