Կառավարության նիստի օրակարգում 29 հարց է, 29-ն էլ՝ չզեկուցվող
Արխիվ 16-20
ՀՀ կառավարությունմում ընթանում է հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված է 29 հարց, բոլոր հարցերը չզեկուցվող են:
Չզեկուցվող հարցերի թվում մշակութային գործիչների, այլ անձանց պարտադիր ժամկետային զինծառայությունից տարկետում տալու հարցն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում անելու մասին հարցը:
Օրակարգում է ներառված է նաև ներդրումային ծրագրի շրջանակներում «Իջևանի գինու, կոնյակի գործարան» փակ բաժնետիրական ընկերության կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին հարցը, ինչպես նաև այլ հարցեր: