Եվրոպա լիգա. Օրվա խաղերի անոնս
Արխիվ 16-20
Արդեն հայտնի են Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչի 4 մասնակիցների անուննները։
Եվս 4 մասնակից հայտնի կդառնա այսօր:
Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում միմյանց հետ կմրցեն «Սևիլիան» ու «Ռոման»:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ևս հայտավորված է այս հանդիպմանը։
«Սևիլիա» - «Ռոմա» հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:55-ին:
Մյուս հանդիպումներն ընթանալու են հետևյալ թիմերի միջև:
20:55-ին` «Բայեր Լ.»-«Ռեյնջերս» (3:1)
23:00-ին` «Բազել»-«Այնտրախտ» (3:0)
23:00-ին` «Վուլվերհեմփթոն»-«Օլիմպիակոս» (1:1)