«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Ինտերը» Եվրոպա Լիգայի 1/4 եզրափակիչում են
Արխիվ 16-20
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում կայացան «Մանչեսթեր Յունայթեդ» - «ԼԱՍԿ Լինց» (2-1) և «Ինտեր» - «Խետաֆե» (2-0) հանդիպումները:
Երկու խաղերում էլ տանտերերը կարողացան առավելության հասնել մրցակիցների նկատմամբ և դուրս գալ քառորդ եզրափակիչ փուլ։
«Մանչեսթեր Յունայթեդն» առաջին խաղում հաղթել էր 5-0 հաշվով և գրեթե ապահովել իր տեղը 1/4 եզրափակիչում, իսկ «Ինտեր»-«Խետաֆե» զույգի հաղթողը պետք է որոշվել այս խաղով։
1/4 եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը դեռ հայտնի չէ, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» կմրցի դանիական «Կոպենհագենի» հետ։