Թրամփի նստավայր են ներխուժել ինքնաձիգով զինված դեռահասները
Արխիվ 16-20
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նստավայրի տարածք են ներխուժել երեք դեռահասներ՝ կիսաավտոմատ զենքով։ Այս մասին օգոստոսի 5-ին հայտնել է Miami Herald-ը ՝ վկայակոչելով Փալմ Բիչի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Օգրոդնիկին ։
Պարբերականի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 31-ին ։ «15-ամյա երեք դեռահասները ոստիկանին մոտեցնելիս ավտոմեքենայով փախուստի են դիմել։ Հեռանալով հետապնդումից՝ նրանք բախվել են երկրորդ պարեկային մեքենային, որից հետո լքել են սեփական ավտոմեքենան եւ բարձրացել Թրամփի կալվածքի ցանկապատով»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հայտնել են ոստիկանությունից, դեռահասները դիտավորյալ չեն փորձել թափանցել այն շենքը, որտեղ ապրում է ամերիկացի առաջնորդը, նրանք միայն անցել են ցանկապատի վրայով, որպեսզի թաքնվեն եւ չեն պատկերացրել, թե որտեղ են հայտնվել:
Ձերբակալվածների խոսքով՝ իրենց ուսապարկում հայտնաբերված ինքնաձիգն իրենց չի պատկանում եւ գտել են պատահաբար։ Ներկայումս տեղի դատախազությունը որոշում է, թե ինչպես վարվել դեռահասների հետ, որոնց զենքով հետ բռնել են նստավայրի տարածքում: