«Ռեալը» ներկայացրել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղի վերջնական հայտացուցակը
Արխիվ 16-20
«Ռեալը» ներկայացրել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղի վերջնական հայտացուցակը, հայտնում է մադրիդյան ակումբի պաշտոնական կայքը։
Ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը 24 ֆուտբոլիստ է հայտավորել «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի համար։
Ստորև ներկայացնում ենք «Ռեալի» հայտացուցակը՝
Դարպասապահներ՝ Կուրտուա, Արեոլա, Ալտուբե
Պաշտպաններ՝ Կարվախալ, Միլիտաո, Վարան, Նաչո, Մարսելո, Մենդի, Խավի Էրնանդես
Կիսապաշտպաններ՝ Կրոս, Մոդրիչ, Կազեմիրո, Վալվերդե, Իսկո
Հարձակվողներ՝ Ազար, Բենզեմա, Լուկաս Վասկես, Յովիչ, Ասենսիո, Բրահիմ, Վինիսիուս, Ռոդրիգո
Հիշեցնենք, որ թիմի ավագ Սերխիո Ռամոսը որակազրկման պատճառով չի կարող մասնակցել հանդիպմանը, սակայն թիմակիցների հետ մեկնելու է Անգլիա։
«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կայանալու է օգոստոսի 7-ին, Երևանի ժամանակով` 23:00-ին։
Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով` հօգուտ անգլիացիների։