«Ասացի՝ 5 տարի հետո էլ եմ այսպիսին լինելու, 10 տարի հետո էլ, 20 տարի հետո էլ, արի ամուսնանաք »-ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ
Արխիվ 16-20
ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆԸ հիշում է.
«Մելանը դեռ դպրոցական էր, ես էլ արդեն ուսանող էի: Այն ժամանակվանից շատ էի կրկնօրինակումներ անում: Նա ինձ դուր էր գալիս, գնում էի հյուր, ծիծաղեցնում իրենց: իր ծնողներ էլ ինձ շատ էին սիրում: Այդ ժամանակ դեռ փոքր էինք, անցան տարիներ, ինստիտուտն ավարտելուց, բանակում ծառայելուց հետո արդեն ուզում էի ամուսնանալ: Իմ ծնողներն էլ շատ սիրով ընտանիք են ունեցել, ուզում էի ես էլ նման ընտանիք ունենալ: Ուզում էի կողքիս այնպիսի աղջիկ լինի, որն ինձ համար շատ մոտ ընկեր, լավ կին կլինի, լավ մայր իմ երեխաների համար: Որոշեցի նորից հանդիպել Մելանին: Սկսեցի նորից հյուր գնալ: Մի օր հարցրեցի՝ ես քեզ այսպիսին դո՞ւր եմ գալիս, ասաց՝ այո: Ասացի՝ 5 տարի հետո էլ եմ այսպիսին լինելու, 10 տարի հետո էլ, 20 տարի հետո էլ, արի ամուսնանաք »: