Հայկը կրկի՞ն պարտվում է Բելին » ... ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆ
Արխիվ 16-20
Երկրում տեղի ունեցող իրադարձություններին անտարբեր չեն նաև մեր մշակույթի գործիչները: Անդրադառնալով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ ԱՐԹՈՒՐ ՄԵՍՉՅԱՆԻ հրաժարականի դիմումին ռեժիսոր, սցենարիստ ՏԻԳՐԱՆ ԽԶՄԱԼՅԱՆՆ իր ՖԲ-յան էջում գրել է.
«Արթուր Մեսչյանը հեռանում է Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից։ Երկրորդ անգամ՝ առաջինը 90-ականներին էր, Լեւոնի օրոք, երբ հասկացավ, որ չի կարողանում դիմադրել մայրաքաղաքը հոշոտող գիշատիչներին։ Երկրորդ անգամ հիմա՝ Նիկոլից։ Ամռան սկզբին ասեց ինձ, որ ժամկետ է դրել մինչեւ աշուն, դեռ հույս ուներ։ Չդիմացավ։ Հայկը կրկի՞ն պարտվում է Բելին » ...