Այսօր Հայաստանի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկու ծննդյան տարեդարձն է
Արխիվ 16-20
Հայաստանի ազգային հավաքականի նախկին, լեգենդար դարպասապահ և ներկայիս դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին այսօր տոնում է ծննդյան տարեդարձը։
46-ամյա մասնագետը ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 17 տարեկանում։
Կարիերայի ընթացքում հանդես է եկել «Սյունիք», «Կոսմոս-Կիրովեց», «Զենիթ», «Սատուրն-1991», Մոսկվայի «Տորպեդո» և «Դինամո», ինչպես նաև «Խիմկի» ակումբներում։
Նորամուտն ազգային հավաքականում Բերեզովսկին նշել է 1996 թվականի օգոստոսի 31-ին՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի` Պորտուգալիայի հավաքականի դեմ երևանյան խաղում։
Դարապասապահի հրաժեշտի խաղը տեղի է ունեցել 2016 թվականի մարտին՝ Բելառուսի հավաքականի հետ ընկերական խաղում:
Բերեզովսկին մարզչական գործունեություն է ծավալել Մոսկվայի «Դինոմայում» և «Սոչիում»` որպես դարպասապահների մարզիչ և Երևանի «Փյունիկում» ` որպես գլխավոր մարզիչ։
Նախկին դարպասապահն այժմ կրկին շարունակում է աշխատանքը ազգային հավաքականի մարզչական շտաբում։
Iravunk.com-ը շնորհավորում է Բերեզովսկուն` մաղթելով քաջ առողջություն ու նորանոր նվաճումներ անձնական կյանքում և արդեն մարզչական կարիերայում: