Իկեր Կասիլյասը պաշտոնապես ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Արխիվ 16-20
Իսպանիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պաշտոնապես հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Իսպանացին իր կարիերայի 25 տարիներն անցկացրել է մադրիդյան ակումբում։
Կարիերայի ընթացքում նվաճել է 24 տիտղոս։
Կասիլյասը դարձել է աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնության կրկնակի հաղթող, տիրացել է Չեմպիոնների լիգայի 3 գավաթի, Իսպանիայի առաջնության 5 տիտղոսի, Իսպանիայի 2 գավաթի, Իսպանիայի 4 սուպերգավաթի, մեկ անգամ հռչակվել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող, 2 անգամ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթակիր, մեկ անգամ Պորտուգալիայի առաջնության չեմպիոն ու 2 անգամ Պորտուգալիայի սուպերգավաթակիր։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը 2019 թվականին սրտի կաթված էր տարել, իսկ կարիերայի ավարտի մասին լուրերը տարածվել էին դեռ ձմեռվանից։