Մարությանը հաստատեց, որ Արթուր Մեսչյանն առաջիկայում աշխատանքից ազատվելու է
Արխիվ 16-20
Արթուր Մեսչյանն ի սկզբանե երբ գալիս էր, ասուլիսներում ասել է, որ գալիս է մոտավորապես երկու տարի ժամկետով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Այդ երկու տարին արդեն մոտենում է իր ավարտին, և բնական է, որ Մեսչյանը սկզբում ինչպես ասել էր, մնում է իր խոստման շրջանակներում»,- նշեց քաղաքապետը:
Հայկ Մարությանը չհերքեց, որ Մեսչյանն աշխատանքից ազատվում է սեփական դիմումի համաձայն: Նա ևս մեկ անգամ ասաց, որ ճարտարապետի նշած երկու տարին ավարտվում է: