Պարալիմպիկ խաղերը կկայանան նախապես որոշված ժամկետներում
Արխիվ 16-20
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2021թվականին նախատեսված ամառային պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը չի ենթարկվել էական փոփոխությունների, միայն ճշգրտվել են որոշ մրցումների մեկնարկի և ավարտի ժամկետները, հայտնում է ՀԱՕԿ-Ի պաշտոնական կայքը։
Պարալիմպիկ խաղերը պետք է կայանան 2021 թվականի օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։
Մեդալներ կխաղարկվեն 22 մարզաձևերում։
Կազմկոմիտեի ներկայացուցիչ Հիդեմասա Նակամուրան ասել է, որ կորոնավիրուսով պայմանավորված, մարզիկների առողջության անվտանգությունն ապահովելու համար, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ։
Այդ առթիվ բանակցություններ են ընթանում միջազգային պարալիմպիկ կոմիտեի, մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ։