Սեւրի պայմանագիրը դե ֆակտո գործել է եւ գործում է առ այսօր. Սեւրի պայմանագրից 100 տարի անց
Արխիվ 16-20
1920 թվականի օգոստոսի 10-ին, Փարիզի մերձակա Սևրում ստորագրվեց պայմանագիր, որը Վիլսոնյան Իրավարար վճռի հետ միասին հնարավորություն էր ստեղծում Հայաստանի Հանրապետության ընդարձակում 160 հազար քառակուսի կիլոմետրի տարածքի վրա։ Այդ ամենը, սակայն, մնաց որպես դիվանագիտական փաստաթուղթ, իսկ իրականում Հայաստանը կարճ ժամանակ անց բոլշևիկացվեց և ապա կորցրեց իր անկախությունը։ Անցել է շուրջ հարյուր տարի, ի՞նչ իրավական ուժի ունի այսօր Սեւրի պայմանագիրը, ինչու ՀՀ-ն փոխարենը տարածքները ընդլայնի` կորցրեց, այս եւ թեմային վերաբերյալ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցել է պատմաբան-արևելագետ Արա Պապյանի հետ, ով նախ նկատեց.
-Սեւրի պայմանագիրը խաղաղության պայմանագիր է կնքված մի կողմից 18 հաղթող երկրների՝ այդ թվում ՀՀ-ի, մյուս կողմից՝ պարտված Օսմանյան կայսրության միջեև: Ինչ վերաբերում է ՀՀ-ի տարածքային իրավունքներին, իսկ ՀՀ-ին վերաբերող մասը 88-ից 93-րդ Սեւրի պայմանագրի հոդվածներն են, որտեղ առանձին ժամկետներ է նշված: Այսինքն Սեւրի պայմաբագիրը ինքը չի որոշում սահմանը, այլ 88-րդ հոդվածով այդ իրավունքը հղում է Միացյալ նախահնգների նախագահին, որպեսզի վերջինս իրավարար վռով որոշի ՀՀ-Թուրքիա սահմանը: Եվ այն օրը, որ օրը Վիլսոնը վճիռը կայացրեց անկախ պայմանագրի ուժի մեջ մտնելուց՝ վճիռը ուժի մեջ մտավ 1920 թվականի նոյեմբերի քսաներկուսին: Նման պրակտիկա բազմիցս եղել է եւ կա պայմանագրերում: Սա կարգավիճակի մասով:
Պետք է արձանագրել, որ այդ պայմանագիրը դե ֆակտո գործել է եւ գործում է առ այսօր՝ ինչը շատ կարեւոր հանգամանք է: Որովհետեւ ամբողջ Միջին Արեւելքի քարտեզը ձեւավորվել է Սեւրի պայմանագրի հիման վրա, որովհետեւ այդ պայմանագրի հիման վրա է, որ Թուրքիան հրաժարվեց իր տիտղոսից տարբեր տարածքների նկատմամբ: Եթե որեւէ մեկը կպնդի, որ Սեւրի պայմանագիրը իրավական ու վավերական չէ, ապա նա պետք է հիմնավորի, թե ուրեմն ինչ իրավական փաստաթղթի վրա է խարսխված գոյությունը այնպիսի պետությունների ինչպիսիք են Սիրան, Լիբանանը, Հորդանանը, Իսրայելը, Պաղեստինյան իշխանությունները, Քույվեյթ: Այս բոլոր երկրները միայն ի շնորհիվ Սեւրի պայմանագրի են դուրս եկել Օսմանյան կայսրության տիրապետության տակից:
Հ.Գ. Ինչու այնուամենայինվ ՀՀ-ն տարածքներ կորցրեց, ինչ հնարավորություններ կան այսօր պայմանագրի կետերը կյանքի կոչելու առումով՝ Արա Պապյանի հետ զրույցի ուշագրավ հատվածները կարդացեք <<Իրավունքի>> առաջիկա տպագիր համարում:
Զրույցը՝ ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ