Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան քննարկում է Սոֆիայի մրցաշարի անցկացման հարցը
Արխիվ 16-20
Թաեքվոնդոյի համաշխարհային ֆեդերացիան համաճարակի մտահոգությամբ կքննարկի Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կայանալիք պատանիների աշխարհի առաջնության կարգավիճակի հարցը։
Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ֆեդերացիայի նախագահ Չո Չուգն Վոնը, ազգային ասոցիացիաներին նամակով տեղեկացրել է, որ առաջիկայում խնդրի առթիվ կգումարվի խորհրդի նիստ։
Հիշեցնենք, որ Սոֆիան միջոցառման մասնակիցներին պետք է հյուրընկալեր առաջիկա հոկտեմբերի 14-18-ը, սակայն Բուլղարիան երկշաբաթյա կարանտին է պահանջում երկիր ժամանողների համար: Ուստի այն թիմերը,որոնք կորոշեն մասնակցել առաջնությանը , մրցավայր պետք է ժամանեն սեպտեմբերի 30-ից ոչ ուշ։