«Գիտեմ ցավի մասին»․ ռեփեր Ուեսթը ներողություն է խնդրում կնոջից Twitter-ում
Արխիվ 16-20Ամերիկացի ռեփ կատարող Քանյե Ուեսթը ներողություն է խնդրել իր կնոջից՝ Քիմ Քարդաշյանից այն բանի համար, որ նրան ցավ է պատճառել՝ հրապարակայնորեն բացահայտելով նրա անձնական կյանքի մանրամասները. «Ես կցանկանայի ներողություն խնդրել իմ կնոջից՝ Քիմից՝ նրա համար, որ ես հրապարակային դարձրեցի այն, ինչ նրա անձնական գործն էր: <..> Քիմ, ես ուզում եմ ասել, որ ես գիտեմ այն ցավը, որը ես պատճառեցի: Խնդրում եմ, ներիր ինձ»,- Twitter-ի իր էջում գրել է երգիչը ։
Սակայն երաժիշտը չի հստակեցրել, թե հատկապես ինչ արտահայտության համար է նա կնոջից ներողություն խնդրում։
Մինչ այդ Ուեսթը հրապարակավ հայտարարել էր, որ ցանկանում է ամուսնալուծվել Քարդաշյանից այն պատճառով, որ նրան ստիպել է խանդել։ Քարդաշյանը դեռ ոչ մի կերպ չի արձագանքել ամուսնու թվիթին։