Քիմ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել Քանյե Ուեսթից
Արխիվ 16-20Գործարարուհի Քիմ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթից։ Այս մասին հայտնում է Nzherald-ը։
Նշվում է, որ Քարդաշյանը դիմել է իրավաբաններին, որոնք զբաղվում են ամուսնալուծություններով։ Սակայն, նշանավոր կինը չի սկսի ամուսնալուծության գործընթացը, մինչեւ Ուեսթի վիճակը չկայունանա:
Աղբյուրի տվյալներով՝ ռեփերը մարդկանց մի փոքր շրջանակ ունի, որոնց նա վստահում է, սակայն դրա մեջ չեն մտնում Քարդաշյանն ու նրա ընտանիքը։
Ավելի վաղ Քանյե Ուեսթը հրապարակել է մի շարք թվիթներ, որոնցում, մասնավորապես, մեղադրել է Քիմ Քարդաշյանին՝ իրեն հոգեբուժարանում փակելու փորձի մեջ, ինչպես նաեւ հայտարարել է՝ կնոջից ամուսնալուծվելու ցանկության մասին: Ավելի ուշ թվիթները ջնջվել են, իսկ Քարդաշյանը հրապարակումները բացատրել է ամուսնու երկբեւեռ խանգարմամբ:
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթն ամուսնացել են 2014 - ին՝ իրենց դստեր՝ Նորթի ծնվելուց մեկ տարի անց։ Ներկայումս զույգը 4 երեխա ունի ։ Հուլիսի սկզբին ռեպերը հայտնել էր ԱՄՆ նախագահի պաշտոնում առաջադրվելու մտադրության մասին
