Թրամփը Ամերիկային վախեցնում է ուկրաինական «մայդանով»
Արխիվ 16-20
Ինչ է կարգը, եւ ինչ է քաոսը ժամանակակից աշխարհում, ցույց տվեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Իր նախընտրական գովազդում նա օգտագործել է ուկրաինական մայդանի քրոնիկները որպես ապոկալիպսիսի մասին պատկերացում։ Այն նույն մայդֆանի, որը հենց ԱՄՆ-ն էր սարքել։
Գովազդային պաստառի վրա, որը ներկայացված է Թրամփի քարոզարշավի պաշտոնական կայքում, խոշոր տառատեսակով ներկայացված է․«Հասարակական անվտանգություն կամ քաոս եւ բռնություն» գրությունը: Այնտեղ, ձախից, լուսանկարում՝ Թրամփն՝ իր համախոհների շրջապատում է, իսկ աջից ներկայացված է՝ 2014 թվականի փետրվարին Ուկրաինական «հիդրոստիկանության հեղափոխության» մասնակիցների եւ իրավապահների միջեւ դաժան բախման Լուսանկարը:
«Անվտանգություն, թե բռնություն»․ հենց այդ կարգախոսով է Թրամփը դիմում իր ընտրողներին։
«Եվ ամենահետաքրքիրն այն է, որ լուսանկարում բռնությունը չէ, որն այժմ տեղի է ունենում ԱՄՆ-ում։ Եվ նույնիսկ աշխարհում, օրինակ, նույն Բելառուսում: Հիմա այնտեղ շատ լրատվամիջոցներ ցույց են տալիս, թե ինչպես են ծեծում ոստիկաններին։ Կամ Ռուսաստանում»,- կարծիք է հայտնել Կիևի «Klymenko Time» պարբերականի լրագրող Պավել Կուխարկինը։ Նա ընդգծել է, որ բողոքի ցույցերը թեեւ «մոլեգնում են ամբողջ աշխարհում», բայց Թրամփը ներկայացնում է հենց Ուկրաինայի օրինակը՝ «մայդան», որը, ըստ ԱՄՆ-ի, «Ազատություն և ժողովրդավարական արժեքներ» էր դավանում։ «Հանրապետականները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են ցուցադրում դեմոկրատների կապը ուկրաինական «մայդանի» հետ. տարբեր հետաքննություններ են անցկացնում, ֆիլմեր նկարահանում եւ այլն։ Պարզապես Ուկրաինայում Դա ցույց չեն տալիս» - նշել է Կուխարկինը։
Հիմա Ամերիկայում «մայդանի» շուրջ այլեւս միասնական տեսակետ չկա։ Ուկրաինան պարզապես դարձել է «հարմար մանրադրամ», նկատել է լրագրողը՝ նշելով, որ «մայդանի» նկարը մինչեւ իսկ օգտագործվել է հոլիվուդյան ֆիլմերում, որպես «ապոկալիպսիսի տեսարան»: Օրինակ՝ «Ապագայի երկիրը» ֆիլմի կադրերում։ «Հիմա ել Ուկրաինան օգտագործվում է (շատ հարմար է! ) նախընտրական մրցավազքում»: