Ձպհ-ն` կանանց անպտղության պատճա՞ռ
Արխիվ 16-20
- Հարգելի բժիշկ, որոնք են ձվարանների պոլիկիստոզ համախտանիշի հիմնական ախտանշանները: Ի՞նչ բարդություններ կարող է այն առաջացնել կնոջ մոտ: Անպտղության պատճառ կարո՞ղ է դառնալ:
Հարցին պատասխանում է գինեկոլոգ ԱՐՄԻՆԵ ՍԱՅԱԴՅԱՆԸ.
- Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշը (ՁՊՀ) պոլիէնդոկրին խանգարում է, պայմանավորված ինչպես ժառանգական, այնպես էլ արտաքին միջավայրի գործոններով: ՁՊՀ-ին բնորոշ են.
- ձվարանների կառուցվածքային եւ ֆունկցիոնալ փոփոխություններ,
- խրոնիկական անօվուլյացիա,
- դաշտանային ֆունկցիայի խանգարումներ,
- անպտղություն:
Թվարկված դրսեւորումներն առաջանում են հիպերանդրոգենիայի (մազակալում, ակնե, սեբորեա, ալոպեցիա), գոնադոտրոպ ֆունկցիայի, նյութափոխանակային խանգարումների եւ ինսուլինոռեստենտության ֆոնի վրա:
Հաշվի առնելով այս համախտանիշի կլինիկական դրսեւորումների եւ լաբորատոր ցուցանիշների փոփոխությունների բազմազանությունը, ախտորոշման հաստատման եւ արդյունավետ բուժման համար անհրաժեշտ է պացիենտի համալիր հետազոտություն:
ՁՊՀ-ն կարող է ուղեկցվել մարմնի ավելցուկային քաշով (ճարպակալմամբ) կամ հանդիպել մարմնի նորմալ զանգվածով պացիենտների մոտ:
Բուժումը պաթոգենետիկ է, կախված է կլինիկական դրսեւորումներից եւ ուղղված է դրանց առաջացման մեխանիզմների դեմ:
ՁՊՀ-ի ժամանակին ախտորոշումը եւ ճշգրիտ թերապիան թույլ կտան խուսափել հետագա հնարավոր բարդություններից:
ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ