Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner Zeitung Հայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկել Այս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարան ՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա «Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». Մեդինսկի Սկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտա Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբ Էս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը «Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումը

Ուսման վարձի փոխհատուցման և ուսման վարկի հարցում ոչ միատեսակ մոտեցման վերաբերյալ բողոքներ. ՄԻՊ դիտարկումը հակաճգնաժամային 14-րդ միջոցառման վերաբերյալ

Արխիվ 16-20

Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է բանավոր և գրավոր բողոքներ, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների ու սոցիալական մեդիայի մշտադիտարկում: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը։

Նշված միջոցառումն, ըստ էության, ուղղված է Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական (կլինիկական օրդինատուրա) կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ՀՀ քաղաքացի ուսանողներին աջակցելուն:

Միջոցառման վերաբերյալ Կառավարության որոշումն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 23-ին: Միջոցառման շրջանակներում ուսանողներին աջակցություն տրամադրվում է՝

· ուսման վարձի լրիվ կամ մի մասի փոխհատուցման ձևով (100% կամ 75%-ի չափով)՝ որոշակի վերապահումներով,

· ուսանողական վարկերի կամ դրանց մարման ձևով:

Ընդ որում, ուսման վարձի փոխհատուցումից կարող են օգտվել Կառավարության հաստատած ցանկում ընդգրկված 21 բուհի առկա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի բոլոր կուրսերի բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները։

Ուսման վարձի փոխհատուցումից չեն կարող օգտվել Կառավարության հաստատած ցանկում չընդգրկված բուհերի ուսանողները, պետական ու պետական հավատարմագրում ունեցող բուհերի բակալավրիատի, մագիստրատուրայի և կլինիկական օրդինատուրայի հեռակա ուսուցմամբ վճարովի համակարգում սովորող ուսանողները: Ուսման վարձի փոխհատուցումից չօգտվող մնացած ուսանողներին աջակցություն տրամադրվում է ուսանողական վարկերի տեսքով։

Հակաճգնաժամային տնտեսական 14-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությամբ վեր հանված խնդիրները հիմնականում հետևյալն են՝

· բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում կապված բարձրագույն ուսումնական հաստատությունների տարբերակման հետ,

· Կառավարության սահմանած բուհերի ցանկում ընդգրկված ուսումնական հաստատություններում սովորող բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին չի տրամադրվում ուսման վարձի փոխհատուցում հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատաճառաբանությամբ,

· ուսանողի կամ նրա ընտանիքի անդամների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով անհնարին է դառնում ուսանողական վարկերից օգտվելը:

Գործերից մեկով Եվրոպական համալսարանի առկա ուսուցման համակարգում սովորող ուսանողը Մարդու իրավունքների պաշտպանին բողոքով տեղեկացրել է, որ ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը կազմում է 91 %): Ուսանողն իր դժգոհությունն է հայտնել Պաշտպանին, որ չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից այն պատճառով, որ ուսումնական հաստատությունն ընդգրկված չէ Կառավարության սահմանած բուհերի ցանկում:

Մեկ այլ դեպքում՝ քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և տեղեկացրել, որ սովորում է Երևանի պետական համալսարանի (ուսումնական հաստատությունն ընդգրկված է որոշմամբ հաստատված ցանկում) հեռակա ուսուցման համակարգում, ունի բարձր առաջադիմություն (ՄՈԳ-ը 90%-ից ավելի է), սակայն հեռակա ուսուցման համակարգում սովորելու պատճառով չի կարող օգտվել ուսման վարձի փոխհատուցումից։

Մարդու իրավունքների պաշտպանին ուսանողներից հասցեագրվել են բողոքներ նաև այն մասին, որ ընտանիքի վարկային վատ պատմություն ունենալու պատճառով (անհուսալի վարկառու) բանկերն իրենց չեն տրամադրել ուսանողական վարկեր, արդյունքում չեն կարողացել օգտվել 14-րդ միջոցառումից առհասարակ:

Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին է դիմել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի հեռակա ուսուցման համակարգում սովորող 5-րդ կուրսի ուսանող և նշել, որ բացի այն, որ չի կարող օգտվել 14-րդ միջոցառմամբ նախատեսված ուսման վարձի փոխհատուցման ձևով աջակցությունից, նաև չի կարողանում օգտվել ուսանողական վարկի ձևով տրամադրվող աջակցությունից, այն պատճառով, որ ընտանիքի անդամն ունի վարկային վատ պատմություն:

Մեկ այլ բողոքով՝ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողին բանկերը մերժել են ուսանողական վարկ տրամադրել վերջինիս ծնողների վարկային վատ պատմություն ունենալու պատճառով:

Այսպիսով, Մարդու իրավունքների պաշտպանին դիմած ուսանողների բողոքներն վերաբերում են նրան, որ Կառավարության ցուցաբերած տարբերակումները, ուսանողների, պնդմամբ չունեն բավարար հիմնավորում, ինչպես նաև նրան, որ շահառուներին ներկայացվող պահանջները սահմանելիս Կառավարությունը հաշվի չի առել այն ուսանողներին, որոնց ընտանիքները նոր կորոնավիրուսային վարակի տարածման հետևանքով ունեցել են ֆինանսական դժվարություններ, նաև այն ուսանողներին, ովքեր միաժամանակ և՛ աշխատել են, և՛ սովորել: Ըստ բողոքների՝ փոխարենը փոխհատուցման ձևով աջակցությունը տրամադրելու չափանիշ Կառավարությունը դիտարկել է բուհը և ուսուցման համակարգը։

Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում նոր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում նաև ուսանողներին աջակցություն տրամադրելու փաստը: Դրա հետ մեկտեղ,  պարզաբանման է ենթակա այն, թե արտակարգ դրության պայմաններում հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ուսանողներին աջակցություն տրամադրելիս բարձր առաջադիմություն ունենալու պայմանից ինչու այլ չափանիշներ կամ պայմաններ հաշվի չեն առնվել: Խոսքը վերաբերում է ուսանողների և նրանց ընտանիքների ֆինանսական դժվարություններին, բանկերի կողմից վարկեր չտրամադրելու ռիսկերին և այլն:

Նշված բոլոր հարցերով համապատասխան գրություն է ուղարկվել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: 

 






Ալիևն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա Մերցը խայտառակեց իրեն Պուտինին ուղղված վերջնագրից հետո․ Berliner ZeitungՀայտնի փաստաբանը հայտարարութրամբ է հանդես եկելԱյս տարվանից եթե երեխան 6 տարեկանից մեծ է ու նոր է հաճախելու դպրոց, պետք է նստի իր տարիքին համապատասխան դասարանՌԴ-ն տրամադրված է Ադրբեջանի հետ առաջացող բոլոր հարցերը լուծել փոխշահավետ և փոխադարձ հարգանքի սկզբունքով. Զախարովա«Պատրաստ ենք հնարավոր փոխզիջումների քննարկմանը». ՄեդինսկիՍկանդալների կենտրոնում հաճախ հայտնվող Դիանա Գասպարյանը հրաժարական կտաՎարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով կամ ազատազրկմամբԷս տարի էլ ծնվեցի… Աշոտ Ղազարյանը նշում է ծննդյան տարեդարձը«Թրքասիրության» մեջ մեղադրվող ուսուցչուհուն զարմանալիորեն սկսել են սատարել գռզոյի արցախատյաց լրատվականը, բաղդասարյան ռոմանն ու դդումըՕսկանյանը մի քիչ կտրվել է ադեկվատությունից. Վահան Բաբայան (ԱՆՈՆՍ)«Ես այստեղ եմ»․ Զելենսկին Թուրքիայից դիմել է Պուտինին (տեսանյութ)Թրամփը «ձիթենու ճյուղ է մեկնել» Իրանին․ AxiosՆԱՏՕ-ն պետք է «ավելի մահաբեր» դառնա․ ՌյուտեԱսֆալտապատման եւ միջին նորոգման վրա մսխվել է ավելի քան 6 միլիարդ 317 միլիոն դրամ. Մանուկ Սուքիասյանը:Հայտնի է Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունըՓաստաթուղթը պարունակում էր ֆաշիզմի դատապարտում և Շուշիի ազատագրման հիշատակումը՝ որպես ազգային դիմադրության խորհրդանիշԱկնկալում եմ լրատվամիջոցների պատասխանատու մոտեցում. Ռազմիկ ՄկրտչյանԱդրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. «Հետք»Իրանը պատրաստ է միջուկային համաձայնագիր ստորագրել Թրամփի հետ․ NBC NewsԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց սեփական երկրի պատմությունը. ԲաբայանՆոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորումԱյսօր հայ ժողովրդի ընտրությունը հետևյալի մասին է. ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆՍահմանին հայկական կոնյակի հետ կապված խնդիրը մեզ համար անհասկանալի է, Վրաստան եմ այցելելու. ՊապոյանՀայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամըԷստոնիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինային Ռուսաստանի «ապտակի» մասինԶախարովան մեկնաբանել է Լավրովի այցը ՀայաստանԱրմավիրի մարզպետն այցելել է Մերձավանի դպրոց՝ ծանոթանալու դպրոցում տիրող իրավիճակինԹրամփը նշել է Ստամբուլի բանակցություններին Պուտինի չմասնակցելու պատճառըՖերմերները 250 միլիոն դրամի փոխարեն՝ այսուհետ 500 միլիոն դրամի գյուղտեխնիկա կկարողնան գնել՝ լիզինգովՔաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասինԹրամփը պատրաստ է օգտագործել Ուկրաինայում կարգավորման ցանկացած միջոց․ ՌուբիոԱմերիաբանկը համաձայնագիր է կնքել ՎԶԵԲ-ի հետ` Ռիսկի բաշխման շրջանակի միջոցով հայկական բիզնեսին աջակցելու համարՈւՂԻՂ․ Ազգային ժողովի արտահերթ նիստՌուսական պատվիրակությունը ժամանել Է ՍտամբուլԵս հիմա գտնվում եմ իմ աշխատասենյակում, պատրաստվում եմ երկու ժամից ընդունել քաղաքացիների. Նոր Նորքի թաղապետՈրպեսզի Նիկոլի հիստերիկությունը չդիտվի արտառոց մի բան՝ բոլորին է հրահանգված հիստերիկանալՆիկոլը «որսի գնալ չցանկացող շան հայացքով էր» մեկնել Մոսկվա. Էդգար ՂազարյանՀայտնի է Պուտին-Զելենսկի բանակցությունների կոնկրետ վայրըՈրքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններըՊարզ էր, որ «ֆաս» հրաման էր իջեցվել, և քպ-ականները տեղում գծված սցենարով «կպել» էին գործինՈսկու գները հասել են ռեկորդային մակարդակիԵթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի ՇամխանիՀաճելի լուրեր, նաև կարևոր տեղեկություններ կստանաք․ աստղագուշակ՝ մայիսի 15-ի համարՍպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, քամու ուժգնացումՆոր Նորքի թաղապետը հրաժարականի դիմում է ներկայացրելԿիևյան կամրջի վերանորոգման վրա ծախսվել է մի քանի հազար դրամ․ նախատեսված 390 մլն դրամը մսխել է․ ՍտեփանյանՏարադրամի փոխարժեքները մայիսի 15-ինՆուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխինՍԱՐՍԱՓ ՄԽՉՅԱՆՈՒՄ. Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top