Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ
Արխիվ 16-20
Ոստիկանապետ Վահե Ղազարյանի հրամանով Ոստիկանության շտաբի պետ է նշանակվել Արմեն Մկրտչյանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։
Նշենք, որ Արմեն Մկրտչյանը շտաբի պետի տեղակալն է եղել։
Երեկ ոստիկանության շտաբի պետն ազատվել է շտաբի պետի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։