Երևանում երթևեկությունը կսահմանափակվի Հորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ Առյուծներին Օպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ Սուքիասյան Ի՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարները Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ ՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ Սուրենյան Զգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակ Իսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից 2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջան Երևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հանրաքվեի հարցը ներառված է թարմացված մադրիդյան փաստաթղթում` որպես իրավական պարտադիր կետ. Մարկեդոնով

Արխիվ 16-20

Ի վերջո, մինչեւ վերջ չպարզաբանված մնաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտնի աղմկոտ հայտարարությունը` Արցախյան հիմնախնդրի փուլային լուծման վերաբերյալ: Այս հարցում ո՞վ էր ճիշտ, եւ ո՞վ էր ստում ու ընդհանրապես` ի՞նչ է կատարվում բանակցային սեղանի շուրջ, «Իրավունքը» հետաքրքրվել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի Եվրատլանտյան անվտանգության կենտրոնի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԻՑ:

Այն, ինչ կատարվում է բանակցային սեղանի շուրջ, պարզ է` քննարկվում է երեք հարց` Ղարաբաղի կարգավիճակի հարցը, ԼՂՀ-ի շրջանների անվտանգությունը եւ փախստականների խնդիրը: Կարգավորման ընդհանուր հիմք են հանդիսանում թարմացված Մադրիդյան սկզբունքները: Գիտեմ, որ հայաստանյան մամուլում սենսացիոն են համարում Ս. Լավրովի փուլային լուծման մասին հայտարարությունը, բայց հարգելիներս, այդտեղ սենսացիա չկա: Լավրովն այդ բնութագրումն օգտագործվում էր դեռ 2-3 տարի առաջ, այն առկա է նաեւ Մադրիդյան սկզբունքներում: Ընդ որում` փուլային լուծումը չի ենթադրում երկու հստակ փուլ` Ղարաբաղի շրջակայքի շրջաններից հայկական զորքերի դուրսբերում եւ կարգավիճակի հարցի քննարկման անորոշ ժամկետ: Խոսվում է այն մասին, որ շրջաններից զորքի դուրսբերումը պետք է կապվի կարգավիճակի հարցի հետ եւ ոչ թե ինչ-որ տեղ, ինչ-որ ժամանակ, այլ` զուգահեռ: Չէ՞ որ դուրսբերումը կապված է անվտանգության համար ակնհայտ ռիսկերի հետ: Մեծ վտանգ կա, որ եթե հայկական զորքերը հեռանան յոթ շրջաններից, հակամարտությունը կսրվի: Հիմնական խութերից է նաեւ հանրաքվեի հարցը: Այն ներառված է թարմացված Մադրիդյան փաստաթղթերում` որպես իրավական պարտադիր կետ: Իսկ Ադրբեջանի համար սա վտանգավոր է, քանի որ Ղարաբաղում կարող են քվեարկել Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար: Այսպիսով` փուլ առ փուլ լուծման հարցում սենսացիա չկա, հարցն այն է, թե ինչպես ենք դա հասկանում: Այս հարցում կան նաեւ այլ խութեր: Օրինակ` Հայաստանի հետ անվտանգ միջանցքի հարցում: Խոսքը միայն Լաչինի՞ մասին է, թե՞ Լաչինի եւ Քելբաջարի: Որոշակի առումով Քելբաջարն անգամ Լաչինից կարեւոր է, որովհետեւ այնտեղ են գտնվում ջրային ռեսուրսների 90 տոկոսը: Սրանք բոլորը տարաձայնություններ առաջացնող հարցեր են բանակցությունների համար: Իսկ բանակցությունները շատ բարդ են անցնում եւ ավելի շուտ կոնֆլիկտային կառավարում են հիշեցնում: Այս գործընթացը կարող է շարունակվել եւս 10 տարի, արագ լուծման ոչ մի նախադրյալ չկա: Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա խնդրի լուծման արագացումը նրա շահերից չի բխում: Այս հարցում շտապողականություն պետք չէ: Ավելի շուտ մեր արեւմտյան բարեկամներն են խոսում, որ ստատուս քվոն անտանելի է: Ռուսաստանը կարծում է, որ եթե այս ստատուս քվոն լավագույն լուծումն էլ չէ, բայց լավ կլինի բանակցությունների ընթացքում վերջնական փոխզիջման հասնել: Դա ավելի լավ է, քան շտապողականությունը, որը կարող է քանդել ողջ կոնստրուկցիան: Կիպրոսում ու Մերձավոր Արեւելքում նման շտապողականությունը լավագույն արդյունքների չհանգեցրեց: Ավելի լավ է 10 տարի բանակցել, քան մեկ տարի կամ մեկ ամիս պատերազմել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Լրբերը սրբեր են դառել, զինվորականներին գնահատական են տալիս այնպիսի մարդիկ… ՔյոխԵրևանում երթևեկությունը կսահմանափակվիՀորոսկոպ սեպտեմբերի 19-ի համար. անկեղծ զրույց՝ Խոյերին, անհաջողություն՝ ԱռյուծներինՕպերային երգիչներին ու Կապելլային՝ չնչին գումարներ, տաշ-տմբլ երգողներին՝ բազմապատիկ ավել․ ՍուքիասյանԻ՞նչ են քննարկել «Ուժեղ Հայաստան»-ի եւ «Հայաստան»-ի ղեկավարներըԱդրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախն ունեցել է 220-ից ավելի զոհՀնարավոր է կարճատև անձրև և ամպրոպՇՏԱՊ. Քիչ առաջ պտտահողմ է դիտվել Սևանա լճի վրա․ Գագիկ ՍուրենյանԶգույշ եղեք համակարգիչների և այլ բարդ տեխնիկայի հետ․ սեպտեմբերի 19-ի աստղագուշակԻսպանիայում փրկարարները թոշակառուին դժվարությամբ հանել են գինու տակառից2023 թվականի սեպտեմբերի 19–20-ը ավարտվեց ոչ միայն պատերազմը, այլ նաև Արցախի հայկական պետականության մի ամբողջ պատմաշրջանԵրևանը պետք է ուշադիր մտածի նման ընտրության արժեքի մասին. Իրանցի միջազգայնագետը հայ-ռուսական հարաբերությունների մասինՍաուդյան Արաբիան պաշտոնապես խոսեց ԱՄՆ-ի դավաճանության մասինCNN. ԱՄՆ-ն քիչ էր մնացել, որ պատերազմ սկսեր Չինաստանի հետՀերթական քաղաքական սպանությունը Իրանում«Հրապարակ». Իշխանական ֆրակցիայում կեսօրից հետո շատերից է ալկոհոլի հոտը բուրում«Ժողովուրդ». Գրատախտակի գնացած Արաքսյա Վարդանյանին մնաց լաց լինելը«Փաստ». Առանց բացատրության «կապարակնքում» են բիզնեսներըՆավթի համաշխարհային գների նոր թռիչքը դարձավ անխուսափելի. հնարավոր է 150 դոլարից անցումը «Հրապարակ». Աննա Հակոբյանը չի՞ ցանկանում կրթել Թագուհուն

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված