Ձեր նետած ցեխը մեզ չի հասնի, բայց մեկ է ձեր ձեռքերն արդեն իսկ ցեխոտված են. Վանիկ Էլիզբարյան
Արխիվ 16-20
«Կարծես, նոր Հայաստանում ավանդույթ է դարձել քաղաքական հետագիծ ունեցող ուժերին եւ գործիչներին վիրավորել, արատավորել նրանց բարի համբավը։ Հայտնի խոսք կա՝ ձեր նետած ցեխը մեզ չի հասնի, բայց մեկ է ձեր ձեռքերն արդեն իսկ ցեխոտված են։ Տարիներ առաջ կրկին փորձ արվեց ԲՀԿ- ին մեղադրել ֆեյքերի բանակ պահելու մեջ։ Ինչպես այդ ժամանակ, այդպես էլ այսօր, բոցաշունչ ճառերից բացի ապացուցող ոչ մի փաստ չկա... Ցանկանում եմ նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը բազմահազարանոց կուսակցություն է. իր աջակիցներով եւ համակիրներով։ Կարճ ասած` ԲՀԿ-ն ֆեյքերի բանակի կարիքը չունի։ Ձեր արշինով մի չափեք մեզ... Քաղաքական հետապնդում... Իրավական աճպարարություն... Տնտեսական կոլապս... Գործազրկության աճ... Ճիշտ կլիներ քաղաքական ամբիոններից հասարակության հետ խոսել այդ ձախողումների մասին, քանի որ հասարակությունը իրականում իրազեկման կարիք ունի...», - այս մասին գրում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ ՎԱՆԻԿ ԷԼԻԶԲԱՐՅԱՆԸ: