Մարուքյանը վերցրել է ՍԴ ստորագրության թուղթը ու հայդե Լոռի
Արխիվ 16-20Ինչպես հայտնի է այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը հետ վերցրեց իր գործի հետ կապված դիմումները Սահմանադրական դատարանից: Վերոնշյալ դիմումները խնդրահարույց էին դարձել ԱԺ ԼՀԿ խմբակցության համար: Պատճառաբանելով Քոչարյանի գործը, որը պետք է լսվեր հուլիսի 7-ին, դրա համար իբրեւ չեն միանում ԲՀԿ-ի կողմից նախաձեռնած հայտնի ստորագրահավաքին, որը վերաբերում է իշխանությունների կողմից քվեարկված սահմանադրական դատարանում փոփոխություններ կատարելու օրենքւն։ Այսօր արդեն Քոչարյանի դիմումները հետ վերցնելուց հետո, ըստ քաղաքական դաշտի վերլուծաբանների, գնդակը գտնվում էր Մարուքյանի դաշտում: Այսինքն, ասել կուզեն, որ Մարուքյանն այլեւս մանեվրելու, փախնելու, պատճառաբանելու հնար չունի եւ որ այս դեպքում նրան ոչ մի խանգարող բան չկա, որպեսզի միանա ստորագրահավաքին: Իսկ նրանցից պահանջվում էր ընդամենը երկու ստորագրություն: Այսօր ստորագրությանը միացավ նաեւ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը եւ տվյալ պարագայում մնաց մեկ ստորագրություն, իսկ դա պետք է ապահովեր ԼՀԿ-ն:
iravunk.com-ի տեղեկություններով Մարուքյանը՝ Քոչարյանի այս քսյլրց խուճապի մեջ է հայտնվել, իդկ ըստ շրջանառվող լուրերի Մարուքյանը կատարել է Նիկոլ Փաշինյանի հրամանը, չմիանալ ստորագրահավաքին: Բաւց այսօր արդեն չկա որեւէ արդարացում դրան չմիանալու եւ ահա մեր տեղեկություններով ստորագրությանը միացել է ԼՀԿ խմբակցությունից պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը, որի մասին Մարուքյանը տեղեկանալուց հետո, վերցրել է ստորագրությունների թուղթը եւ հեռացել Լոռի, իր ծննդավայր:
Նկատենք, որ այսօր վերջին օրն էր, որ պետք է ստորագրությունները հանձնեին սահմանադրական դատարան, որպեսզի ԱԺ-ի կողմից ընդունված հակասահմանադրական օրենքը առ ոչինչ ճանաչվեր: Այս կերպ Մարուքյանը փորձում է փրկել իշխանություններին խայտառակությունից: Բայց ինչպես վերջերս նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, Էդմոն Մարուքյանը միշտ էլ եղել է գրպանային ընդդիմություն, հոգնած, անբարոյականի վաստակ, տրյապկա եւ այլն: Ըստ էության հավատարիմ մնալով իր կոչմանը Մարուքյանը վերցրել է բարաթը եւ հայդե Լոռի:
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ
