Համավարակի ընթացքում Հայաստանում 71,471 աշխատատեղ է փակվել. Նիկոլ Փաշինյան
Արխիվ 16-20
Մարտից մենք կորնավիրուսային խնդրիների մեջ ենք և ապրիլն ամբողջությամբ անցկացրեցին արգելափակման տրամաբանության մեջ և ամենակարևոր պրոբլեմը, որ այդ ընթացքում ունեցանք՝ կապված էր մեր տնտեսության հետ: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Տեսնում էինք, որ տնտեսությունն արագ տեմպերով գահավիժում է և, ըստ էության, ապրիլին մենք արձանագրեցինք, որ ՀՀ-ում փակվել է 71 471 աշխատատեղ: Այս և մի քանի այլ տվյալներ վերլուծելով՝ եկանք եզրակացության, որ պետք է որդեգրենք կորոնավիրուսին զուգահեռ ապրելու ռազմավարություն, որովհետև, եթե մենք ամբողջությամբ կենտորնանանք միայն առողջապահական սեգեմնտի վրա, մենք ոչ թե տնտեսական անկում կուենանանք, այլև տնտեսական փլուզում ու որոշեցինք գնալ այսպիսի ճանապարհով, որ թույլ չտանք տնտեսության փլուզում»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, որ եթեր է մտել, որ ասի՝ այդ մոտեցումն ըստ էության հիմնավորում է իր ճշմարտությունը: «Ամեն ամսվա 20-ին ՊԵԿ է ներկայացվում նախորդ ամսվա եկամտային հաշվետվությունները: Այսօր առավոտվանից մենք աշխատում ենք մայիսի տվյալների վրա, մեծ ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ մայիսին, երբ մենք որոշեցինք լոկդաունի քաղաքականությունը չշարունակել, 50 094 աշխատատեղ վերականգնվեց, ընդ որում ես խոսում եմ միայն վճարվող աշխատատեղերի մասին»,- նշեց նա: