Արյունալի սպանդ Չինաստանի եւ Հնդկաստանի սահմանին․ տասնյակ զինվորականներ են սպանվել
Արխիվ 16-20
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հնդկական բանակի 20 զինծառայողներ սպանվել են վիճահարույց սահմանային Լադակհ շրջանում տեղի ունեցած բախումների ընթացքում: Մինչ այդ Հնդկաստանի խոշորագույն լրատվական գործակալություններից մեկը՝ Asian News International-ը հայտնել էր, որ բախման հետեւանքով 43 մարդ Է տուժել չինական կողմից. այդ թվում են Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի սպանված եւ ծանր վիրավորված զինվորականները:
Մայիսի վերջին լրջորեն սրվել Է Հնդկաստանի եւ Չինաստանի տարածքային վեճը Լադակհ տարածաշրջանում: Պեկինը սահմանի մոտ տեղակայել է առնվազն 5000 զինծառայող՝ զրահատեխնիկայով։