Խստագույնս դատապարտում եմ ցանկացած բռնություն, լրագրողների նկատմամբ՝ մասնավորապես. Հ. Սարկիսով
Արխիվ 16-20«Այսօր ՀՀ պետական պաշտոնյաների մի ստվար զանգված նախկին ԶԼՄ ներկայացուցիչներ են (չնայած՝ նախկին չի լինում): Բայց արի ու տես, որ այս իշխանության անմիջական ենթակայության տակ գտնվող ոստիկանությունը կարող է լրագրողին հրել, քարշ տալ, թույլ չտալ կատարել իր մասնագիտական գործառույթը, որը իրենից ներկայացնում է առավել պաշտպանվածություն՝ մասնագիտական գործունեությամբ պայմանավորված, ինչպես նաեւ կարող են ասել, որ՝ «սա մեր ողջ պոտենցիալը չէ», - այս մասին գրում է իրավաբան ՀՐԱՆՏ ՍԱՐԿԻՍՈՎԸ եւ շեշտում. «Խստագույնս դատապարտում եմ ցանկացած բռնություն՝ ընդհանրապես, իսկ լրագրողների նկատմամբ՝ մասնավորապես։ Հորդորում եմ չմոռանալ, որ լրագրողական համայնքը փաստացի ներկայանում է՝ որպես իշխանության բաժանման, հակակշիռների եւ փոխզսպումների կարեւորագույն բաղադրիչ։ Ավելին՝ նրանք համարվում են, այսպես կոչված, Չորրորդ իշխանություն: Հայտնում եմ իմ զորակցությունը բոլոր լրագրողներին՝ ընդհանրապես, իսկ լրագրող-ընկերներիս՝ մասնավորապես։ Խնդրում եմ ոստիկաններին՝ մաքսիմալ զգույշ լինել լրագրողների հետ հարաբերվելիս, քանի որ դուք՝ բոլորդ անփոխարինելի տիտանական աշխատանք եք կատարում։ Հետեւե՛ք Ձեզ եւ առողջ եղե՛ք»։
