Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. Կարապետյան Տիրադավների կարապի պարը «Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Ուղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ Բազեյան Թրամփը կայցելի՞ Մոսկվա Ովքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանը Մահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր Պետրոսյանը Տարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔ Պուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և Սոլովյովին Ժիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվի

Փորձում են ստորաբար, սրիկայաբար ոստիկանությունը ծառայեցնել օրվա ռեժիմին. Գնդապետ Սայաթ Շիրինյան

Արխիվ 16-20

«Իրավունքի» զրուցակիցն է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, պատվախնդիր սպա, գնդապետ ՍԱՅԱԹ ՇԻՐԻՆՅԱՆԸ: Ում հետ զրուցել ենք ոստիկանության ներկայիս իրավիճակի եւ առկա խնդիրների մասին, չշրջանցելով նաեւ անձամբ գնդապետ Սայաթ Շիրինյանի ավտոտնակի մոտ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ղեկավար Դանիել Իոաննիսյանի կողմից հրահրված միջադեպը:

- Պարոն Շիրինյան, նախ, որպես երկար տարիներ Ոստիկանության համակարգում ծառայած անձնավորություն, գնդապետ`  ի՞նչպես կգնահատեք ներկայիս ոստիկանության վիճակը:

- Ինչպես իմ ծառայած տարիներին, այնպես էլ այսօր` Ոստիկանության համակարգում կան շատ արժանավոր եւ պատվախնդիր ոստիկաններ: Եվ հենց այդ պրոֆեսիոնալ, պատվախնդիր ոստիկանների գոյությունը համակարգում բավականին լուրջ զսպաշապիկ է, որ համակարգը չքանդվի: Որովհետեւ 2018թվականին, երբ բոլորը ոգեւորված հեղաշրջման ժամանակ գոռում էին` «ոստիկանը մերն է, ոստիկանը մերն է»,  ամենեւին չէր ենթադրում, որ եթե ոստիկանը իրենցն է` ուրեմն ինչպես ուզեն` նրա հետ կարող են վարվել: Սրանք հիմա փորձում են ստորաբար, սրիկայաբար ոստիկանությունը ծառայեցնել օրվա ռեժիմին: Ներկա իշխանությունները ոստիկանությանը առ ոչինչ են ուզում դարձնել: Հասել եք նրան, որ արվամոլը մտնում է ոստիկանության կենտրոնական բաժին,` ոստիկան է ծեծում,  ոստիկան է հոսպիտալացվում, բայց դրանք մնում են անպատիժ, բա ո՞նց աշխատեն այս ոստիկանները` եթե նրանց ոսկյա սկուտեղով զոհասեղանին են մատուցում: Կա՛վ,  ո՞վ է ինչ-որ անհայտ ծագումնաբանությամբ Վարդգես Գասպարին, որ ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանին կարողանում ասել «համբալ» եւ մնալ անպատիժ: Սա՞ է Ձեր իրավական պետությունը, սրա համար էի՞ք գոռում` «Դմփ-դմփ, հու»: Ինչո՞ւ եք նսեմացնում, ստորացնում պետության հենասյուններին` ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը: Այս իշխանությունները ուժային կառույցներին կազմաքանդման են տանում: Հասարակ օրինակ, ո՞վ է Դանիել Իոնիսյանը, որ դուք ոստիկան եք կցել նրան: Այսօր լրատվամիջոցների դերն ու նշանակությունը շատ ավելի մեծ է, բայց եթե Դուք դուրս գաք ռեպորտաժ պատրաստելու Ձեզ ոստիկան կկցե՞ն` իհարկե ոչ:

ԵՍ ՀԱՄԵՆԱՅՆԴԵՊՍ ԿԼՌԵՄ

- Պարոն Շիրինյան, որպես ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության նախկին պետ, ի՞նչպես կգնահատեք ներկայիս տվյալ վարչության աշխատանքը: Հաշվի առնելով, որ մամուլում բազմաթիվ են այդ կառույցի վերաբերյալ փաստարկված հրապարակումները, որ տվյալ վարչությունը զբաղված է` ոչ թե իրեն վերապահված գործառույթներն իրականացնելով, այլ շատ հաճախ` տարբեր ֆեյք խմբավորումների կողմից իրենց «ձեռքի տակով» չանցած լրագրողների եւ լրատվամիջոցներին «սեւացնելու» գործով:

- Հասկացա Ձեր հարցը, բայց թույ՛լ տվեք այդ հարցը չմեկնաբանել: Քանի որ ես այդ կառույցի ղեկավարն եմ եղել 7 տարի շարունակ` ճիշտ չեմ համարում, որեւէ խոսք ասել: Ես համենայնդեպս, կլռեմ: Կա հասարակության կարծիք, կա լրատվամիջոցների վերաբերումնք, որոշակի կարծիք արդեն կա ձեւավորված արդեն կա: Հիմա կոռեկտ չեմ համարում պարզապես գնահատական տալ այն կառույցի վերաբերյալ, որը ես եմ ղեկավարել յոթ տարի շարունակ:

Հ.Գ. Գնդապետի հետ զրույցի առավել ուշագրավ հատվածները եւ զրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրավունք» թերթի ուրբաթ օրվա տպագիր համարում:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Թող Հրե Ձիու թամբին լինի Հայաստանը եւ հայ ժողովուրդը, իսկ սմբակների տակ՝ Նիկոլ Փաշինյանը. ԿարապետյանՏիրադավների կարապի պարը«Բենզին հողի դիմաց» օպերացիա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՈւղղորդված ենք եղել Վազգեն Սարգսյանի կողմից, որպեսզի ներկայիս կաթողիկոսին ընտրենք. Ալբերտ ԲազեյանԹրամփը կայցելի՞ ՄոսկվաՈվքեր են կողմ կամ դեմ հայաստանյան լոգիստիկայի վերագործարկմանըՄահացել է պրոֆեսոր, ակադեմիկոս Վլադիմիր ՊետրոսյանըՀ1-ը հարկատուների հաշվին տոնածառեր է գնել․ որքան գումար է տրամադրվել պետբյուջեից․ «Փաստինֆո»ԱՅՍՕՐ ԱՐՑԱԽՑԻ ԱՆՎԱՆԻ ՍԱՄԲԻՍՏ ԱՐՄԱՆ ԱՎԱՆԵՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ ԷՄԱՀԱՑԵԼ Է ԵՐԳՉՈՒՀԻ ԱԼԼԱ ԼԵՎՈՆՅԱՆԻ ՀԱՅՐԸՏարեվերջյան տհաճ անակնկալների պակաս, կարծես թե, չկա. ԶԱՐՄԱՆՔՊուտինը Կրեմլում կայացած արարողության ժամանակ պետական ​​պարգևներ է հանձնել Կանդելակիին և ՍոլովյովինԺիրինովսկու պատվին ՌԴ-ում Մոսկվա-Ադլեր երթուղով գնացք կգործարկվիՆախընտրական բենզին՝ ադրբեջանական բույրովՔՊ նախընտրական ցուցակում հայտնվելու են հայտնի նախկին-ներկաներ. ԲԱՄԲԱՍԱՆՔ Զելենսկին կեղծ խաղաղության ծրագիր է ներկայացրել«Կուռաժիտ» լինող քաղաքապետը. ԶԱՐՄԱՆՔ«Սանտա սիքրեթ» է դարձել Շիրակի նոր մարզպետի անունը. ԲԱՄԲԱՍԱՆՔՎանաձորում, Գյումրիում, Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիանԲաքուն գիտի Վագիֆ Խաչատրյանի հիվանդության մասին. Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպանը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված