Ուկրաինան կկորցնի Օդեսան, եթե չհամաձայնվի հիմա դադարեցնել հակամարտությունը. Ջեֆրի Սաքս Այ քեզ տրամաբանություն ու թվաբանություն. ԶԱՐՄԱՆՔ ՈՒՂԻՂ. Ու՞մ թելադրանքով է Նիկոլը դիվահարվել. Հայկ Բաբուխանյան Ախպերաբաժին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Փաշինյանի գոյությունը հայի ամոթն է, փոքր մարդ է, որ մեկնաբանեմ, աջակցությունս եմ հայտնում Եկեղեցուն Ունեմ այն, ինչ ինձ համար հոգեհարազատ է, իսկ ինչ խանգարել է, արդեն փոխել եմ. Մայա Մարգարյան Խնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ օրակարգ է ստեղծում, դեռ կա, ղեկավարում է․ Նազենի Հովհաննիսյան Փաշինյանի կառավարման հետևանքով հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ․ Տեր Գաբրիել Վարդանյան Ալիեւի «ինքնիշխանը» երկիրը տանում է «չուլանացման» Ռուսաստանը ցնցող երկիր է․ Եվրախորհրդարանի պատգամավոր

Նիկոլ Փաշինյանն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ Սարդարապատի հուշահամալիրում են

Արխիվ 16-20

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում նախագահ Արմեն Սարգսյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ Հանրապետության տոնի կապակցությամբ այցելել է Սարդարապատ:

Վարչապետը ծաղկեպսակ է դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին:

Նա իր ուղերձում ասել է.

«Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Արցախի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, Սփյուռքի հպարտ հայություն, Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի կապակցությամբ: 1918 թվականի մայիսի 15-ին Ալեքսանդրապոլը գրավելուց հետո, մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերը հասել էին Սարդարապատ գյուղ և թվում էր՝ նրանք անխուսափելիորեն մուտք են գործելու էջմիածին ու Երևան, և հայության մնացած հատվածն էլ դատապարտվելու է ոչնչացման: Դրությունն օրհասական էր: Սակայն պետք էր ոտքի կանգնել՝ ուժերի գերլարումով դիմակայելու մահաբեր գրոհին: Եվ հենց Արամ Մանուկյանը դարձավ հայության ոգու, կամքի ու ուժի մարմնավորումը. միշտ արդարադատ ու վճռական Արամը հուսահատության այդ օրերին ասում էր. «Դեպի գործ և աշխատանք, ու հաղթողը մենք ենք լինելու»: Հուսահատությունը շուտով փոխվեց ոգևորության: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսական մարտերում հայ ժողովուրդը մեկընդմիշտ ամրագրեց իր տեղն աշխարհի քարտեզի վրա. մայիսյան հաղթանակների շնորհիվ է, որ ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսները դարձան Հայաստանի անկախության կերտողները: Հավերժ փառք Արամ Մանուկյանին, Թովմաս Նազարբեկյանին, Մովսես Սիլիկյանին, Դրոյին, Նժդեհին, Դանիել ու Պողոս Բեկ Փիրումյաններին, եզդիական հեծյալ ջոկատի հրամանատար Ջհանգիր աղային, ողջ հայկական բանակին ու աշխարհազորայիններին, զենքը ձեռքին կռվող հոգևորականներին: 1918 թվականի այսօրվա Եռաբլուրի տարածքում Արամ Մանուկյանի նախաձեռնությամբ աշխատում էին շուրջ 1500 կին ու տղամարդ, նրանք ամրացնում էին դիրքերը. Եռաբլուրը Երևան քաղաքի պաշտպանական վերջնագիծն էր: Սարդարապատի հաղթական ճակատամարտը զերծ պահեց Երևանը գրավվելուց, իսկ Եռաբլուրը տարիներ անց դարձավ յուրատեսակ ուխտատեղի՝ ոգեկոչելու Արցախի ազատության համար կյանքը նվիրաբերած հերոսների հիշատակը: Այսօր մենք հավատարիմ ենք Սարդարապատի և Արցախի հաղթական ավանդներին ու պատգամներին, հավատացած ենք՝ ունենալու ենք մեր երազանքների Հայաստանը՝ արդար, բռնությունից զերծ, առաջխաղացման ու փոփոխության ձգտող ստեղծագործ հասարակությամբ, ուժեղ տնտեսությամբ ու էլ ավելի ուժեղ ու արդիական բանակով: Սիրելի հայրենակիցներ, Արամ Մանուկյանը ասում էր. «…դուք պիտի իմանաք, որ ես անոյժ եմ առանց ձեզ: Հերոսը ինքը ժողովուրդն է և եթե ժողովուրդը պատրաստակամություն ունի… աշխատել ու փրկել հայությունը վերահաս կործանումից, ապա իմ ու ինձ նման շատերի աշխատանքը ապարդիւն չի անցնի»: Ուստի միասին դեպի գործ և աշխատանք, դեպի մեր երազանքների Հայաստան: Համոզված եմ, Հայաստանի Հանրապետության հաղթական քաղաքացին այլևս երբեք թույլ չի տա պետականության կամ քաղաքացիության կորուստ, ինքնիշխանության և իրավունքի կորուստ, հավատի և լավատեսության կորուստ: Հայաստանի Հանրապետությունը երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, Հայաստանի դրոշը պետք է հավիտյան ծածանվի՝ խորհրդանշելով մեր ոգին ու հպարտությունը, մեր ազատությունն ու ինքնիշխանությունը:

Եվ ուրեմն՝ կեցցե՛ Ազատությունը,

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

Կեցցե՛ Արցախի Հանրապետությունը,

Կեցցե՛ն Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսները,

Կեցցե՛ն Առաջին Հանրապետության հիմնադիր հայրերը,

Եւ կեցցե՛նք մենք և մեր երեխաները, որ ապրում ենք և ապրելու ենք ազատ և երջանիկ Հայաստանում»։

 

 

 






Ուկրաինան կկորցնի Օդեսան, եթե չհամաձայնվի հիմա դադարեցնել հակամարտությունը. Ջեֆրի ՍաքսԱյ քեզ տրամաբանություն ու թվաբանություն. ԶԱՐՄԱՆՔ ՈՒՂԻՂ. Ու՞մ թելադրանքով է Նիկոլը դիվահարվել. Հայկ Բաբուխանյան Ախպերաբաժին. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանի գոյությունը հայի ամոթն է, փոքր մարդ է, որ մեկնաբանեմ, աջակցությունս եմ հայտնում ԵկեղեցունՈւնեմ այն, ինչ ինձ համար հոգեհարազատ է, իսկ ինչ խանգարել է, արդեն փոխել եմ. Մայա ՄարգարյանԽնդիրն այն է, որ չմարդն ու չհայը դեռ օրակարգ է ստեղծում, դեռ կա, ղեկավարում է․ Նազենի ՀովհաննիսյանՓաշինյանի կառավարման հետևանքով հայությունը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ․ Տեր Գաբրիել ՎարդանյանԱլիեւի «ինքնիշխանը» երկիրը տանում է «չուլանացման»Ռուսաստանը ցնցող երկիր է․ Եվրախորհրդարանի պատգամավոր«Ձոն չուլանին» թե՞ «Զոհ չուլանի»` ընթերցողը կորոշի...Ես չեմ ցանկանում ինձ վրա պատասխանատվություն վերցնել Թրամփի վարչակազմի վարած քաղաքականության համարԴավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ աղջկա մարմինԿհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզարան» էր կանչել գործարար Սարիբեկին, հիմա թող մի հատ «աչոտ« էլ ուզի չուլանի գծով «առաջատար մասնագետից» Որ տրակտորը մտնում ա, ասեք՝ ա՜յ հոպար ջան, ինչի՞ եք ճանապարհը փչացնում․ Փաշինյանը՝ երեխաներինՓորձեր են արվում վերանայել Հայաստանի պատմությունը, ինքնությունը և հայ-ռուսական հարաբերությունները. Ռուսաստանի դեսպանՉինաստանի հետ առևտրային բանակցությունները փակուղի են մտել․ ԱՄՆ ֆինանսների նախարարԿրեմլը հայտնել է Պուտինի և Զելենսկու հնարավոր հանդիպման նախապատրաստման մասինՓոփոխություններ՝ սոցիալական ծախսերի փոխհատուցման կարգումՌուսաստանը արգելել է Ադրբեջանից 152 տոննա գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումըՄայր Աթոռին խնդրում եմ ուղղակի դատական պրոցես սկսել․ Բագրատ ՍրբազանՎարչապետին Արթիկում առանձնահատուկ ջերմությամբ են ընդունել. ՄանրամասներԱֆղանստանի և Պակիստանի միջև մարտեր են սկսվել (տեսանյութ)Նիկոլն ամենաարդար բանն է, որ տեղի է ունեցել մեզ հետ վերջին առնվազն 30 տարում. Արթուր ԴանիելյանՅունիբանկը` «Երևանյան երկխոսություն» միջազգային ֆորումը հովանավորՈւրախալի է տեսնել Հայաստանի առաջնորդող դերը տարածաշրջանային դիվանագիտության ասպարեզում․ Ջոշուա ՀաքՄիջադեպի հետևանքով տուժել են շտապօգնության աշխատակիցներ. ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրելՄաքսային մարմինն արտահանման գործընթացը հունիսի 1-ից կսպասարկի շուրջօրյա` 24/7 ռեժիմով:Քանի Եկեղեցին հստակ ու առանց տողատակերի չի ձևակերպել իր մոտեցումն ու վերաբերմունքը հայրենավաճառների մասով, իրեն անդադար հալածելու ենԶավեն Խաչատրյանը ճանաչվել է Տարվա լավագույն պարուսույցԲայրամովը Հաքին ներկայացրել է խաղաղության գործընթացի հեռանկարները և «խոչընդոտները»ՀՀ վարչապետը էմոցիոնալ խուլիգանությшմբ է զբաղվում. Տիրատուր քահանա ՍարդարյանՔՊ–ական պատգամավորը նշել է՝ եպիսկոպոսների կուսակրոն չլինելու մասին պնդումը «ենթադրյալ կասկած» էԿուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից. Նիկոլ ՓաշինյանԵրբ վարչապետը խոսում է նման բառապաշարով, նա վտանգում է հասարակության հոգևոր հավասարակշռությունը. Սյունյաց թեմի առաջնորդ«Ու սա երկրի վարչապետ է»․ Գայանե Ասլամազյանն անդրադարձել է Փաշինյանի սկանդալային գրառմանըՀայտնի են հունիս ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերը«Ու էս մարդը պետության ղեկավար է»․ Տաթևիկ ՀայրապետյանԱդրբեջանը և Թուրքիան քննարկում են ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման հեռանկարը2 երեխաների հետ վրաերթի ենթարկված մայրը նույնպես մահացել էՄեկ օրից ավելի է՝ Երկրի վրա մագնիսական փոթորիկ էՌուբլին թանկացել է․ փոխարժեքն՝ այսօրԵթե այսօր՝ ժամերի ընթացքում, Հայ Առաքելական եկեղեցին չբանադրի և նզովյալ չհայտարարի այս զույգին, ուրեմն Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ճիշտ են. Նաիրա ԶոհրաբյանՎաղ առավոտյան համացանցում հայհոյանքներ գրելուց հետո Փաշինյանը Արթիկի մանկապարտեզ է բացումՈր հասցեներում ջուր չի լինի«ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ ՎԱՂԱԺԱՄ 5։1 ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑԻ ՎՐԱՑԻ ՄՐՑԱԿՑԻՍ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ՄՀԵՐ ՕՀԱՆՅԱՆԱդրբեջանի ԶՈւ–ն կրակ է բացել Սյունիքի մարզի ուղղությամբ․ խոցվել է մանր եղջերավոր կենդանիԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչները ժամանել են ԱդրբեջանԴեղ տվեք, բժիշկ կանչեք. Սրբազան Հայրը Նիկոլ-Աննա զույգի զառանցանքների մասինԱՄԷ-ն և Մոնղոլիան հունիսի 27-ին կստորագրեն ԵԱՏՄ համագործակցության մասին համաձայնագրերը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top